Էրդողանը Բաքու գնալուց առաջ կհանդիպի վարչապետին և հետախուզական ծառայության ղեկավարին
Թուրքիա
Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան կատարելիք այցից առաջ կհանդիպի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին և Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Առանձին-առանձին ընդունելով վարչապետին և հետախուզական ծառայության ղեկավարին՝ Էրդողանն անմիջապես կշտապի Ադրբեջան' իր պաշտոնական երկրորդ այցելությունն իրականացնելու:
Սեպտեմբերի 1-ին Թուրքիայի նորընտիր նախագահն իր առաջին այցով եղել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում: Արդեն սեպտեմբերի 2-ին Էրդողանը կլինի Բաքվում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան