Թուրքիայում համացանցի ազատությունը սահմանափակված է. Human Rights Watch
Թուրքիա
Թուրքիայում համացանցի ազատությունը բավականին վատ վիճակում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը, այս մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը:
Կազմակերպության համացանցային հետազոտություններ իրականացնող աշխատակից Քինթիա Ուոնգը նշել է, որ թուրքական կառավարությունը պետության հասցեին հնչող քննադատություններին պատասխանել է համացանցային գրաքննությունն ուժեղացնելով և սոցիալական մեդիայի օգտատերերի դեմ հետաքննություններ սկսելով: Ուոնգը կոչ է արել այս օրերին Ստամբուլում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված միջազգային ինտերնետ ֆորումին մասնակցող երկրներին աչք չփակել Թուրքիայի նման պահվածքի վրա, որը Human Rights Watch կազմակերպության մասնագետը որակել է որպես «հետադիմական»:
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային հրաժարվել համացանցային կայքէջերը փակելուց և սոցիալական մեդիայի օգտատերերի նկատմամբ հետաքնննություն սկսելուց:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)