ԱՄՆ-ը և Իրանը Ժնևում կքննարկեն առաջիկա բանակցությունները
Բլոգոսֆերա
ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները սեպտեմբերի 4-ին կհանդիպեն Ժնևում՝ քննարկելու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ առաջիկա բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը:
«ՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Բյոռնսը, պետքարտուղարի՝ քաղաքական գործերով տեղակալ Ուենդի Շերմանը, ինչպես նաև փոխնախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյկոբ Սալիվանը Ժնևում իրանական պատվիրակության հետ կհանդիպեն սեպտեմբերի 4-5-ին»,- գրել է Հարֆը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է իր հիվանդության պատճառը