Իրանին չեն հետաքրքրում ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակման սպառնալիքները. Ահմադինեժադ
Իրան
Թեհրանը ոչ մի նշանակություն չի տալիս ԱՄՆ–ի և Իսրայելի կողմից ռազմական հարված հասցնելու սպառնալիքներին, այս մասին Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը։
«Աստված վկա, Իրանը թքած ունի ձեր հրթիռների, ռազմանավերի և կործանիչների վրա», – ասել է նա՝ դիմելով ԱՄՆ–ին և Իսրայելին, հաղորդում է Интерфакс–ը։
Ըստ Իրանի նախագահի՝ ամերիկացիները և իսրայելցիները պնդում են, որ իրենք հաշվի են առնում Իրանի դեմ գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում ռազմական հարված հասցնելը։ «Սակայն նրանք չեն կարող իրագործել իրենց ծրագրերը», – ասել է նա։
Ուրբաթ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ևս մեկ կտրուկ հայտարարություն էր արել Իրանի հասցեին, նշելով, որ Իրանի դեմ ռազմական հարձակումը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ