«Հայկական ժամանակ».Մայիսի 6-ի՞ն
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուն շարունակում է մնալ ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ, ԱԺ Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նրկոյանը: Թեկնածուների շարքում էին նաև Գալուստ Սահակյանը և Դավիթ Հարությունյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, սակայն, ինչպես հայտնեցին խորհրդարանի իրազեկ աղբյուրները, հրաժարվել է այդ պաշտոնից, իսկ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը լրագրողներին ասաց, թե ԱԺ նախագահի պաշտոնը դեռ թափուր չէ, որպեսզի թեկնածու առաջադրվի: «Այս հարցը, բնականաբար, քաղաքական քննարկումների առարկա կդառնա, բայց այս պահի դրությամբ որևէ քննարկում տեղի չի ունեցել: Եթե ձեզ հետաքրքրում են իմ նախասիրությունները, ապա դա չի մտնում իմ նախասիրությունների մեջ: Այդ պաշտոնն ինձ իսկապես չի հետաքրքրում»,- ասաց Հարությունյանը: Խորհրդարանում երեկ քիչ հավանական էին համարում նաև գործող ԱԺ-ի ցրումը: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունենալու 2012-ի մայիսի 6-ին»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ