Այսօր հայ նշանավոր կոմպոզիտոր, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի ծննդյան օրն է
Հասարակություն
Չուխաճյան Տիգրան Գևորգի ծնվել է 1837 թվականին Կոստանդնուպոլսում: Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր:
Ապրել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունը ստացել է Գ. Երանյանի, ապա պոլսաբնակ իտալացի դաշնակահար Չ. Մանձոնիի մոտ: 1861 – 1864 –ին սովորել է Միլանում: Ի շարս հայ առաջադեմ մյուս մտավորականության, պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում, կարդացել է դասախոսություններ: Չուխաճյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Հեղինակ է դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի, գրել է նաև ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար: Չուխաճյանը հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875), «Արիֆի խարդախությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1873) օպերետները:Տիգրան Չուխաճյանը մահացել է 1898 թվականին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը