Բաբաջանյանի անվան քոլեջում տեղի կունենա մեծ դահլիճի բացումը
Հասարակություն
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը մարտի 13-ին՝ ժամը 13.00, հրավիրում են երաժշտամանկավարժական քոլեջ (Ազատության պող., 18 շենք)՝ մասնակցելու քոլեջի մեծ դահլիճի բացմանը և «Մեր երգը Ձեզ, սիրելի´ կանայք և աղջիկներ» խորագրով տոնական համերգին՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Համերգին իրենց կատարումներով հանդես կգան երաժշտամանկավարժական քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, կոնցերտմայստեր՝ Լիլիթ Զաքարյան։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը