Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը 

Անահիտ Բախշյանը հանդես է եկել կառավարության քննադատությամբ

Հասարակություն

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը «Խորհրդարանական շաբաթ»-ի շրջանակներում հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. 

««Ժառանգություն» կուսակցությունը կանանց միջազգային տոնի' մարտի 8-ի առթիվ սրտանց շնորհավորում է մեր հանրապետության բոլոր կանանց եւ մաղթում, որ ունենանք արդարամիտ ու ազնիվ իշխանություն: Այս մաղթանքին սպասում են հանրապետության բոլոր քաղաքացիները եւ հատկապես Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի ժողովուրդը, որովհետեւ գյուղի դպրոցը չորրորդ աստիճանի վթարային շենք է: Աշակերտների ծնողները հրաժարվում են երեխաներին ուղարկել դպրոց, երեխաների կյանքը խարխլած շենքում վտանգված է, կրթության իրավունքը' նունպես: Իսկ դպրոցի շենքի պատմությունը հետեւյալն է. 2011թ. պետական բյուջեով նախատեսվել է նոր դպրոցի կառուցում: Աշնանը սկսել են փորել դպրոցի հիմքերը, գյուղացիները ոգեւորվել են, երեխաները' ուրախացել, սակայն շատ կարճ ժամանակ հետո «Սպիտակ կամար» ՍՊԸ-ն հավաքել է շինտեխնիկան ու հեռացել:

Տեղին է հիշել մարտի 1-ին Կոտայքի մարզում ժողովրդի հետ հանդիպման ժամանակ վարչապետի արտահայտած հետեւյալ միտքը. «Հայաստանի հանրապետական կուսակցությունը եղել է ազնիվ եւ հավատարիմ իր սկզբունքներին» (մեջբերումը բառացի է): Ենթադրում եմ, որ վարչապետը իշխող կուսակցության ազնիվ լինելու մասին հայտարարություն անելով' ուզում էր ասել, որ կառավարությունն էլ է ազնիվ: Այս դեպքում որքանո՞վ է ազնիվ կառավարության վերաբերմունքը Վարդենիս գյուղի կամ այլ բնակավայրերի խարխլված, ցուրտ դպրոցներում սովորող երեխաների նկատմամբ, ո՞վ է երաշխավորելու չորրորդ կարգի վթարային շենքում սովորող երեխաների կյանքի անվտանգությունը: Ինչո՞վ է զբաղված Արագածոտնի մարզպետարանի' երեխաների, ընտանիքների եւ կանանց իրավունքների պաշտպանության բաժինը:

Հարգելի´ ազնիվ կառավարություն, ինչպե՞ս կարող էր հայտարարվել շինարարության մասին մրցույթ, կառավարության որոշմամբ հաստատվեր մրցույթը հաղթող կազմակերպությունը, ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեով տրամադրվեր 40 մլն դրամ, իսկ կառավարության որոշմամբ ետ վերցվեր օրենքով նախատեսված գումարը: Սա կառավարության ոչ միայն անազնվության, այլեւ ապօրինի գործունեության մի օրինակ է, իսկ նման անազնվության փաստերի հետ ամեն օր ու ժամ, ցավոք, բախվում են մեր հասարակության անդամները:

Այժմ անազնվության մի ա´յլ տեսակի մասին, որով վերջապես պետք է զբաղվի Էթիկայի հանձնաժողովը: Բազմաթիվ են բարձրաստիճան այն պաշտոնյաները, ովքեր պաշտոնական լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում են իրենց հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով:

Օրինակ, Արագածոտնի մարզի երեք դպրոցների վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար պայմանագրերը կնքվել են մարզպետի եղբոր «Ես եւ նա» ՍՊԸ–ի հետ, որը, ըստ Քաղաքաշինության նախարարության տեսչության տեղեկանքի, հիմնանորոգման աշխատանքներն իրականացրել է խիստ անորակ ու ժամկետների խախտումով, եւ իմ կողմից հնչեցված բոլոր ահազանգերի հանդեպ կառավարությունը, ի դեմ փոխվարչապետի, ցուցաբերում է կատարյալ անտարբերություն: Սա ավելին է, քան անազնիվ գործելակերպը:

Ինչեւէ, սիրելի քույրեր, կարծում եմ, հատկապես կանայքս, ջանք չպետք է խնայենք, որպեսզի որքան հնարավոր է շուտ բերենք այն ժամանակները, երբ իշխանությունները կանանց ոչ միայն համերգներ կնվիրեն, այլեւ կկատարեն իրենց ուղիղ պարտականությունները, մասնավորապես կապահովեն դպրոցներում մեր երեխաների կյանքի անվտանգությունն ու կրթության իրավունքը:

Սիրելիներս, մաղթում եմ առողջ ու երջանիկ լինեք մե´ր երկրում, ձե´ր ընտանիքների հետ միասին»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել
Ամենադիտված