Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդը կրկին Քըլըչդարօղլուն է
Թուրքիա
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) արտահերթ համագումարում կազմակերպության առաջնորդ կրկին ընտրվել է Քենալ Քըլըչդարօղլուն:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով CHP-ի պաշտոնական կայքը, Քըլըչդարօղլուի' կուսակցության նախագահ ընտրվելու օգտին քվեարկել են համագումարի 740 մասնակիցներ, իսկ նրա մրցակից Մահառեմ Ինջեի օգտին' 415 պատվիրակներ: Այսպիսով, Քըլըչդարօղլուն արդեն 3-րդ անգամ է ընտրվում CHP առաջնորդ:
CHP-ն, որի հիմնադիրը համարվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքը, խստորեն քննադատում է այդ երկրի վարչապետի պաշտոնը 11 տարի զբաղեցրած, օգոստոսի 10-ին Թուրքիայի նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության ներքին և արտաքին քաղաքականությունը' երկիրն աշխարհիկ համակարգից դեպի կրոնական գերիշխանության համակարգ տանելու համար:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)