Անգելա Մերկելն անսպասելի այցելել է Աֆղանստան
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկուշաբթի առավոտյան անսպասելի այցով ժամանել է Աֆղանստան, հաղորդում է Газета.Ru–ն՝ հղում անելով գերմանական Die Zeit պարբերականին։
Գերմանիայի Կանցլերը ժամանել է հյուսիսում գտնվող Մազարի–Շարիֆ ռազմաբազան, որտեղ գերմանացի զինվորներն իրենց ռազմական առաքելությունն են կատարում։ Սկզբում Մերկելը ցանկացել է ժամանել առավել անհանգիստ նահանգների ճամբարներ, մասնավորպես՝ Կունդուզի–ամբար, սակայն ըստ իրազեկ աղբյուրների, այցը չի կայացել առաջտ տեղումների պատճառով։
Մերկելի չորրորդ այցը Աֆղանստան կտևի մեկ օր։ Վերջին անգամ նա 2010–ի դեկտեմբերին է այցելել այդ երկիրը։
Ներկայումս Աֆղանստանում իրենց ռազմական առաքելությունն են կատարում 4900 գերմանացի զինվորներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ