Տեղի կունենա Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի մեծ դահլիճի բացումը և տոնական համերգ
Հասարակություն
Հարգելի´ գործընկերներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը մարտի 13-ին՝ ժամը 13.00, հրավիրում են երաժշտամանկավարժական քոլեջ (Ազատության պող., 18 շենք) մասնակցելու քոլեջի մեծ դահլիճի բացմանը և «Մեր երգը Ձեզ, սիրելի´ կանայք և աղջիկներ» խորագրով տոնական համերգին՝ նվիրված Կանանց միջազգային օրվան։ Համերգին իրենց կատարումներով հանդես կգան երաժշտամանկավարժական քոլեջի սաները՝ ժողովրդական երգեցողության բաժնի դասախոս Սամվել Ավետիսյանի ղեկավարությամբ, կոնցերտմայստեր՝ Լիլիթ Զաքարյան։
Լրատվամիջոցները հրավիրվում են լուսաբանելու։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը