Օբամայի դատապարտող ելույթից հետո Քարզայը հայտարարել է, որ խաղաղ բնակչության սպանությունն աններելի է
ԱՄՆ
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կիրակի օրը ԱՄՆ–ի բանակի սերժանտի կողմից Կանդահար նահանգի գյուղերից մեկում 15 մարդու սպանությունը «աններելի արյունալի ոճիր» է համարել, հաղորդում է Вести.ru–ն։
Քարզայը ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ ամերիկացի զինվորի կողմից սպանվածների թվում կան ինը երեխա և երեք կին։ Բացի այդ՝ կան մի քանի վիրավորներ։
«Աֆղանստանի իշխանությունները առաջին անգամ չէ, որ կտրուկ քննադատում է ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ իրականացված գործողությունների ժամանակ խաղաղ բնակչության սպանության դեպքերը։ Սակայն ամերիկյան զորքերի կողմից սառնասրտորեն աֆղանցիներին սպանելն աններելի է», – ասել է Քարզայը։
Հիշեցնենք, որ կիրակի օրը ամերիկացի զինվորը, դուրս գալով ԱՄՆ–ի զորքերի ռազմաբազայի տարածքից, Կանդահար նահանգում կրակահերթ է բաց արել խաղաղ բնակչության տների ուղղությամբ, ինչի պատճառով զոհվել է 15–17 մարդ։ Դեպքի առնչությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր խորը ափսոսաքն է հայտնել և դատապարտել է այդ ողբերգությունը։
,


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)