«Չորրորդ ինքնիշխանություն». Միկա Բաղդասարովն ընդդեմ «ՉԻ»-ի առաջին դատական նիստը կայացել է
Հայկական Մամուլ
«Նախօրեին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի գլխավորությամբ կայացել է «Արմավիա» ավիաընկերության հայցի քննության նախնական դատական նիստն ընդդեմ Չորրորդ ինքինշխանություն օրաթերթի։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Արտավազդ Պետրոսյանը կարճ պատասխանել է, որ օրաթերթն իր հրապարակումով արատավորել է «Արմավիա» ավիաընկերության գործարար համբավը: Գործարար Միկա Բաղդասարովին պատկանող «Արմավիա» ընկերությունը «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթից պահանջում է հերքել սեպտեմբերի 15-ին հրապարակած տեղեկությունները և 2 մլն դրամ փոխհատուցել ընկերության գործարար համբավի արատավորման դիմաց: «ՉԻ»-ն Epress.am կայքից լուր էր արտատպել, համաձայն որի Մոլդովայի ազգային բանակի հրամանատար, գեներալ Յուրի Դոմինիկը հայտարարել էր, թե հայկական ավիաընկերությունները զենք են մատակարարում Լիբիային: Հայստանի քաղաքացիական ավիացիայի մամլո քարտուղարը Epress.am կայքի լրագրողին ասել էր, թե այդ մասին պարզաբանում կարող է տալ Արմավիան, որովհետև այն մոնոպոլիստ է: Ի դեպ, Epress.am-ը լուրի մասին գրելիս իր հերթին հղում էր արել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների: Իսկ Արմավիա ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան հեռախոսազանգին չէր պատասխանել: Նույն բովանդակությամբ լուրը արտատպվել էր նաև «ՉԻ»-ում:
Գործի վարույթը կասեցնելու օրաթերթի ներկայացուցչի միջնորդությանը դատարանը չի ցանկացել անդրադառնալ՝ դատական նիստը նշանակելով նոյեմբերի 28-ին: «Հետք»-ը տեղեկացնում է, որ գործի վարույթը կասեցվել է՝ մինչև Սահմանադրական դատարանը կքննարկի զրպարտության և վիրավորանքի մասով հոդվածների հակասահմանադրականության հարցը: Նույն կայքի փոխանցմամբ՝ դատավորն ավելի ուշ է նշանակել նիստը, մինչև այդ արդեն Սահմանադրական դատարանը որոշում կայացրած կլինի»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ