Թալիբանները խոստացել են վրեժ լուծել ԱՄՆ–ից խաղաղ բնակչության սպանության համար
ԱՄՆ
«Թալիբան» ծայրահեղական խմբավորումը խոստացել է վրեժխնդիր լինել ամերիկացի զինվորի կողմից կիրակի օրը 17 աֆղանցիների սպանելու համար, որոնք եղել են խաղաղ բնակիչներ։ Համապատասխան հայտարարությունը, ինչպես հաղորդում է Sky News–ը, տեղադրված է «Թալիբան» շարժման կայքում։
Սպանվածներին «նահատակներ» անվանելով՝ գրոհայինները հատուկ ընդգծել են, որ սպանվածների մեծ մասը եղել են կանայք, երեխաներ և ծերեր։ «Թալիբան» խմբավորումն ԱՄՆ զինված ուժերը բնութագրել է՝ որպես «զավթիչներ» և «բարբարոսներ»։
«Թալիբան» շարժումը նման հայտարարություն է արել, թեև ԱՄՆ–ի կողմից դեպքից անմիջապես հետո բազմաթիվ դատապարտող և ներողամտություն հայցող բազմաթիվ հայտարարություններ են հնչել։ Մասնավորապես՝ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել իր աֆղան գործընկերոջ՝ Համիդ Քարզայի հետ։
Սպիտակ տան ղեկավարն անձամբ խոստացել է լիարժեք հետաքննություն անցկացնել և ըստ այդմ միջադեպի հետ կապված մեղավորներին պատժել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)