«Հրապարակ». Օրերս կհայտարարեն
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի պաշտոնանկության մասին լուրերը մոտ օրերս պաշտոնապես կհայտարավեն:
Չնայած ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը երեկ հերքել է Արմեն Գևորգյանի «հրաժարականի» լուրը, սակայն, մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը նրա ազատման հրամանը ստորագրել է դեռ մի քանի օր առաջ՝ Ռ. Քոչարյանի մոսկովյան այցից անմիջապես հետո: Համոզվելով, որ Քոչարյանը չի կարողացել արժանանալ Պուտինի ընդունելությանը, և այս առումով վտանգ չկա, Սերժ Սարգսյանը որոշել է անցնել կտրուկ քայլերի և ազատվել նախևառաջ քոչարյանական թիմի թիվ մեկ դրածոյից: Սակայն որոշվել է այդ մասին ավելի ուշ հայտարարել: Ի դեպ, ըստ լուրերի, Արմեն Գևորգյանին դեսպանի պաշտոն են առաջարկել, ինչից նա հրաժարվել է»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ