Դեսպան Զդիսլավ Ռաչինսկին «Ժառանգություն» խմբակցությունում
Արտաքին Քաղաքական
Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն Ազգային ժողովում հյուրընկալեց Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն: Այս մասին ասված է «Ժառանգության» տարածած հաղորդագրության մեջ։
Դեսպան Ռաչինսկու խնդրանքով Ս. Սաֆարյանը ներկայացրեց «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը, ինչպես նաեւ ներքաղաքական իրավիճակը եւ կուսակցության նախապատրաստական աշխատանքները խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:
Զրուցակիցներն անդրադարձան ներքին ու արտաքին քաղաքականության բազմաթիվ հարցերի, առաջիկա խորհրդարանական ընտրությունների հնարավոր մարտահրավերներին, նաեւ քննարկեցին հետագա սերտ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում