ՀԱԿ-ը ետ դարձավ դեպի ծայրահեղ ընդդիմություն. Ահարոն Ադիբեկյան
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդպման ժամանակ Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանն, անդրադռնալով առաջիկա ընտրություններին և հատկապես անդրադարձ կատարելով ՀԱԿ-ին ասաց. «ՀԱԿ-ը, գիտեք՝ նախ փորձում է հանդես գալ որպես ունիվերսալ կուսակցություն, որը զբաղվում է բոլոր հարցերով, դա է պատճառը, որ նա ծայրահեղ ընդդիմությունից շարժում կատարեց դեպի կենտրոնամետ ընդդիմություն, նույնիսկ փոխեց իր բառապաշարը, կարգախոսները, բայց քանի որ չստացավ այն աջակցությունը, որ նա սպասում էր, այն ետ դարձավ դեպի ծայրահեղ ընդդիմություն: Ծայրահեղ ընդդիմություն լինելով՝ այն ուզում է ամեն ինչ փոխել։ Այդ առումով ՀԱԿ-ը ստիպված է բոլոր հարցրեին տալ ինչ-որ մի պատասխան, բայց խնդիրն այն է, թե որքանո՞վ ընտրողները կհավատան նրանց խոստումներին և իրենց ձայները կտան ՀԱԿ-ին»:
«Այօրվա վիճակով մենք ունենք երկու հզոր խաղացող՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Այնուհետև գալիս է ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգություն»-ն ու ՕԵԿ-ը կամ ՕԵԿ-ն ու «Ժառանգություն»-ը: Շատ հնարավոր է, որ արտաընտրական ազդեցությունը կարող է այս խաղի կանոները մի քիչ խախտել, ստեղծել արհեստական խաղից դուրս վիճակ՝ փոքր կուսակցությունների համար: Մենք դա տեսել ենք «Արժանապատիվ ապագա» կուակցության պարագայում, վերջերս՝ ՄԱԿ-ի պարագայում: Նրանք հաշվարկում են հետևյալ կերպ՝ հինգ տոկոսը ասենք թե 62 000 ձայն է, այդ ձայներ հավաքվում են, դա ենթադրում է, որ ընտրություններին պետք է մասնակցեն 1 մլն 240 000 ընտրող։ Բավական է տաս հազար ավել ձայն գցես, այդ հինգ տոկոսը իջնում է 4,9, ու դու չէս անցնում», - նշեց բանախոսը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը