Չինական հրթիռներն ուղղվել են Իսրայելի կողմը
Աշխարհ
«ՀԱՄԱՍ»–ն իր տրամադրության տակ ունի չինական արտադրության հրթիռներ։ «ՑԱԽԱԼ» հետախուզության աղբյուրների հաղորդմամբ` ահաբեկչական խմբավորումը ակնկալում է ձեռք բերել այդ հրթիռների նոր տեսակները։
Ավելի վաղ Իսրայելը բռնագրավել էր Գազայի հատված մաքսանենգ ճանապարհով ներկրված չինական հրթիռների խմբաքանակը։ Մի քանի տոննա զինամթերք, այդ թվում` մի քանի C-704 հրթիռներ հայտնաբերվել էին մարդասիրական բեռներ փոխադրող Victoria նավի վրա անցյալ տարի, հաղորդում է MIGnews.com–ը։
Հրթիռների նորացված տարբերակներն իրենց վրա կրում են 19 կիլոգրամ քաշով մարտագլխիկներ, որոնց պայթյունը վնասում է շրջակա տարածքների բոլոր մետաղական բեկորները, որն էլ իր հերթին ավելացնում է զոհերի թիվը։ Երեք մետրանոց C-704 հրթիռների հեռահարությունը հասնում է մինչև 40 կիլոմետր։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ