ԿԸՀ-ն չի արձագանքել ՄԻՊ-ի գրությանը
Հայաստան
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընտրական գործընթացները թույլ կտա լուսաբանել և կհավատարմագրի այն լրագրողներին, որոնք ընտրական հանձնաժողովների (պաշտոնատար անձանց) գործունեության մասին չեն տարածել այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը (ինչը հաստատվել է դատարանի վճռով): Այս հարցով Լուրեր.com-ը զրուցել էր Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանի հետ, որը նշել էր, որ ՄԻՊ-ը ԿԸՀ գրություն էր ուղարկել՝ խնդրելով պարզաբանել այդ որոշումը։
Այսօր Լուրեր.com-ը ՄԻՊ-ից փորձեց ճշտել, արդյո՞ք ԿԸՀ-արձագանքել է գրությանը: Մամուլի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ ԿԸՀ-ի կողմից դեռ ոչ մի արձագանք չկա:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի