Նոր քաղաքական սկանդալ՝ Թուրքիայում
Թուրքիա
Թուրքիայում նոր քաղաքական սկանդալ է հասունանում: Այդ երկրի գերագույն դատարանը դիմել է կառավարությանը՝ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելին հարցաքննության կանչելու թույլտվություն ստանալու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Դիմումում ասված է, որ գլխավոր շտաբի պետը չարաշահել է լիազորությունները և միջամտել դատական գործընթացին:
Նշենք նաև, որ Նեջդեթ Օզելը 2011 թվականին մի քանի անգամ հանդես է եկել «Էրգենեկոն» դատական գործի շրջանակում ձերբակալված բանակի սպաների անմեղ լինելու մասին հայտարարություններով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)