Օբամայի վարկանիշն ընկել է՝ նավթի և գազի գների թանկացման ֆոնին. Washington Post
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 50%–ից նվազել է՝ նավթի ու գազի գների թանկացման հետ կապված ամերիկացիների շրջանում ծագած դժգոհության պատճառով, գրում է Washington Post–ը՝ հղում անելով վերջերս ABC News–ի կողմից արված հարցումների արդյունքներին։
Ըստ հետազոտության արդյունքների՝ քաղաքացիների մեծ մասը հայտնել է, որ գազի և նավթի գների թանկացումը բացասաբար է ազդում ընտանեկան բյուջեի վրա, իսկ հարցվածների գրեթե կեսը կարծում է, որ գները դեռ կշարունակեն աճել։
Ինչպես նշում է պարբերականը, ամերիկացիների 46%-ը հավանություն է տալիս Օբամայի տնտեսական քաղաքականությանը, իսկ 50%–ը բացասաբար է վերաբերվում դրան։ Փետրվարի սկզբին անցկացված վերջին հարցումների արդյունքում Օբամայի քաղաքական կուրսին հավանություն էին տվել հարցվածների 50%–ը։
«Օբամայի քաղաքական վարկանիշի անկման հնարավոր քաղաքական հետևանքները հստակ կարելի է տեսնել», – նշում է Washington Post–ը։ Հոդվածի հեղինակները կարծում են, որ Օբամայի քաղաքական կուրսի վերաբերյալ հասարակական անհամաձայնության աճի տենդենցն ԱՄՆ–ի առաջիկա նախագահական ընտրությունների նախաշեմին մեծացնում է հանրապետական թեկնածուներ Միթ Ռոմնիի և Ռիկ Սանտորումի շանսերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)