Իրանում ֆինանսական սկանդալ է հասունանում
Աշխարհ
Ինչպես հաղորդում է 1NEWS.AZ-ը, Իրանի խորհրդարանական հանձնաժողովը հրապարակել է նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վարչակազմի դեմ իրականացված հետաքննության արդյունքները, որով բացահայտվել է այդ երկրի պատմության մեջ նախադեպը չունեցող խոշորագույն ֆինանսական հանցագործություններ:
Այս հայտարարությունից հետո ընդդիմադիր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Հոմեյնեի կողմնակիցները նամակ են ուղարկել խորհրդարանական հանձնաժողովին, որում կոչ է արվում խիստ պատժամիջոցներ կիրառել Ահմադինեժադի շրջապատի և մասնավորապես նախագահի աշխատակազմի ղեկավար' Էսֆանդյարա Ռահիմ Մաշեի դեմ:
Շատերը կարծում են, որ այս կոռուպցիոն սկանդալը մեծ վնաս կհասցնի Ահմադինեժադի քաղաքական իմիջի վրա: «Իրանի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով չի ցանկացել ներկայանալ, ասել է, որ այս միջադեպը կթուլացնի Ահմադինեժադի դիրքերը 2012թվականի մարտին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նաղաշեմին:
Տնտեսագետ Սաբեր Լավասանին ասել է.- «Ահմադինեժադի կողմնակիցները վստահ են գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց հաղթանակին, սակայն Ալի Հոմեյնեի շրջապատը պատրաստվում է կանխել այն: Սա է այս իրավիճակի ամենապարզ բացատրությունը սկանդալի հետ կապված»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ