Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովում Չափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասին Մեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել» Նեպալում կրկին ջրհեղեղ է ԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FT Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում 61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքում Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին 

«49 թուրք գերիները, չստացված թուրքական «Էնտեբեն» և մանևրելու խաղաքարտը»

Վերլուծական

«Իսլամական պետության» դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ու ռազմական գործողությունների հարցը թերևս այսօր կարևորագույն խնդիրն է մերձավորարևելյան գործընթացների համատեքստում: ԻՇԻՊ-ի դեմ կոալիցիային մաս չկազմող և իր «պասիվ դերակատարությունն» առաջարկող Թուրքիայի քաղաքականությունը լուրջ քննադատության է ենթարկվում հատկապես ամերիկյան շրջանակների կողմից: Դեռևս ԱՄՆ-ի կողմից ԻՇԻՊ-ի դեմ կոալիցիա ստեղծելու առաջարկից հետո կային նախանշաններ, որ թուրքական կողմը որոշ վերապահումներ է ունենալու դրան միանալու հարցում, որոնցից ամենակարևորը Մոսուլի հյուպատոսության 49 թուրք գերիների անվտանգության հարցն է: Սաուդյան Արաբիայում գումարված «Իսլամական պետության դեմ հակաահաբեկչական պայքարի» խորհրդաժողովի ընդունած հայտարարության տակ Թուրքիան հրաժարվեց դնել իր ստորագրությունը: Խորհրդաժողովը ներկայացրած Թուրքիայի արտգործնախարար Մ. Չավուշօղլուն, խորհրդակցելով Անկարայի հետ, չստորագրեց խորհրդաժողովի հայտարարության տեքստի տակ: Թուրքիայի ներկայացրած փաստարկը Մոսուլում պահվող թուրք գերիների անվտանգության հարցն էր, որն այսօր էլ Անկարան ներկայացնում է որպես կարևորագույն խնդիր՝ ռազմական գործողություններից ձեռնպահ մնալու համար: Գրեթե միաժամանակ Անկարայում ուժային կառույցների մասնակցությամբ գումարված ժողովում նախնական որոշում էր կայացվել Թուրքիային «հեռու» պահել այդ կոալիցիայի ռազմական գործողություններից: Հավաքին առաջ էր քաշվել Թուրքիայի «պասիվ» դերակատարության անհրաժեշտությունը: Այսինքն՝ Թուրքիան այս փուլում անհնար է համարում որևէ ռազ մական գործողության մասնակցությունը կոալիցիայի կազմում: Սեպտեմբերի 15-ին Կատար կատարած այցելության ավարտին նախագահ Էրդողանը հաստատեց կոալիցիայի ռազմական գործողություններին Թուրքիայի ձեռնպահ մնալու դիրքորոշումը, միևնույն ժամանակ, նշելով Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի և Իրաքի սահմանին բուֆերային գոտիներ ստեղծելու հնարավորության մասին:

Ինչևէ, ԱՄՆ գլխավորած կոալիցիայից խույս տալու թուրքական կողմի հիմնական փաստարկներից մեկը Մոսուլում պահվող 49 թուրք գերիներն են: ԻՇԻՊ-ի մոտ պահվող գերիների հարցը կարելի է դիտարկել ռազմական և քաղաքական տեսանկյուններից:

Նախ, զուտ ռազմական տեսանկյունից, ԻՇԻՊ-ի գրոհի ժամանակ Մոսուլում թուրքական հյուպատոսությունը պաշտպանվելիս է եղել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի թվով 15 հատուկջոկատայինների կողմից, որոնք համարվում են թուրքական բանակի էլիտար ստորաբաժանումներից: Առանց որևէ դիմադրության կամ հակագործողության՝ թուրք հատուկջոկատայինները նույնպես գերի են ընկել: Մյուս կողմից, Թուրքիան քայլեր չձեռնարկեց ռազմական հատուկ գործողության միջոցով այդ գերիներին հետ վերադարձնելու ուղղությամբ: Հաշվի առնելով Մոսուլի դիրքը, հետախուզական տեղեկատվությունը, տա րածքի հասանելիությունը հատուկ նշանակության ուժերի կողմից մանրակրկիտ պլանավորման դեպքում անիրականանալի չի թվում նման հատուկ գործողության անցկացումը: Այլ հարց է, որ Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը վստահ չեն եղել նման օպերացիայի արդյունավետության մեջ: Մինչդեռ աշխարհում հատուկ նշանակության ստորաբաժանումների բազմակի անգամ հաջող գործողությունների իրականացման փաստեր կան իրենց տարածքներից դուրս, ոչ անմիջական հարևանների տարածքներում՝ ինչպես օրինակ հյուսիսային Իրաքում Թուրքիայի դեպքում: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ամերիկյան, ա նգլիական, խորհրդային կամ այլ երկրների հատուկ ուժերը առանց մեծ կոմունիկացիոն և թիկունքային ապահովման հաջող գործողություններ են իրականացրել սեփական երկրից մեծ հեռավորության վրա, շատ դեպքերում նույնիսկ հանդուգն տրանսպորտային փոխադրումներով և գրոհներով: Ամենավառ օրինակը կարելի նշել 1976 թ. Ուգանդայի տարածքում իսրայելական հատուկ նշանակության ուժերի կողմից իրականացված «Էնտեբե» օպերացիան, երբ առևանգված օդանավի 100-ից ավել պատանդները փոխադրվեցին Իսրայել, իսկ հատուկ գործողությունն իրականացվեց Իսրայելից 2500 կմ հեռավորության վրա:

Քաղաքական առումով, կային տեղեկություններ, որ գերիների հետ կապված անց են կացվել նախնական բանակցություններ ԻՇԻՊ-ի հետ, սակայն ավելի ուշ Անկարայից հորդորել են գերիներին «հանգիստ լինել, քանի որ նրանց որևք վտանգ չի սպառնում»: Բանակցություններին ներգրավված է եղել Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը, ինչը, սակայն, չի հանգեցրել գերիների ազատ արձակմանը: Հետագա քաղաքական գործընթացների դիտարկման պարագայում որոշակիորեն հասկանալի է դառնում այդ գերիների «խաղարկման» մարտավարությունը Թուրքիայի ձեռքին: Իսկ արդյո՞ք հնարավոր չէ, որ հենց ԻՇԻՊ-ի հետ թուրքական կողմի բանակցությունների արդյունքում է որոշվել գերիների Ճակատագիրը, որը Անկարայի համար մանևրելու լայն հնարավորություններ էր ստեղծելու: Այս հարցերն են, որ արդեն թուրքական քաղաքական դաշտում դառնում են քննարկման առարկա:

Լևոն Հովսեփյան, թուրքագետ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես
Ամենադիտված