Եգիպտոսի նախագահի պաշտոնին հավակնում է 304 թեկնածու
Աշխարհ
Այս տարվա մայիսին կայանալիք Եգիպտոսի նախագահի ընտրություններով զբաղվող հանձնաժողովի առաջին 2 օրվա աշխատանքի ընթացքում 304 մարդ է դիմել՝ նախագահի թեկնածու դառնալու համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու նպատակով։ Հավանական թեկնածուների բացարձակ մեծամասնությունն ընդհանրապես անծանոթ է եգիպտական հասարակությանը։
Դրանց թվում է օրինակ ֆիզիկայի ուսուցիչ, 40-ամյա Միլյադ Կարրասը, որը պատմել է լրագրողներին, որ հեշտորեն կհավաքի անհրաժեշտ 30 հազար ստորագրությունները, հաղորդում է «РИА Новости»–ն։
Նախագահի ամենահավանական թեկնածուները երկուսն են՝ Արաբական երկրների լիգայի նախկին գլխավոր քարտուղար Ամր Մուսան և նախկին վարչապետ Ահմեդ Շաֆիկը։
Հիշեցնենք, որ մարտի 10-ից Եգիպտոսի նախագահի ընտրություններով զբաղվող հանձնաժողովը սկսել է նախագահի թեկնածուների գրանցումը, որը տևելու է մինչև ապրիլի 8-ը։ Առաջին փուլը տեղի կունենա մայիսի 23-ին և 24-ին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ