Սաուդյան Արաբիայում ուսանողուհիները բողոքի ակցիա են անցկացրել (Տեսանյութ)
Աշխարհ
Հազարավոր սաուդցի ուսանողուհիներ մասնակցել են դասադուլի՝ ի նշան անհամաձայնության իրենց համալսարանի վարած քաղաքականության հետ կապված, հայտնում է The Guardian պարբերականը։
Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող Աբհա քաղաքում Հալիդ թագավորի անվան համալսարանի կանանց բաժնում սովորող ուսանողուհիները բողոքի ակցիա են անցկացրել՝ ընդդեմ համալսարանի ղեկավարության արհամարհական վերաբերմունքի, որի պատճառը դարձել է բուհի տարածքում կուտակված մեծ քանակությամբ աղբը։
Նշենք նաև, որ սա առաջին բողոքի ակցիան չէ, որն անց է կացվում Հալիդ թագավորի համալսարանում։ Անցած չորեքշաբթի օրը՝ մարտի 7-ին, ուսանողուհիներն արդեն փորձել են ուշադրություն գրավել ուսման պայմանների վրա։ Ակցիան դաժանորեն ճնշվել է ոստիկանության ուժերի կողմից։ Reuters–ի հաղորդմամբ՝ ոստիկանության աշխատակիցների գործողությունների հետևանքով տուժել էր շուրջ 50 ուսանողուհի։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ