«Ժողովուրդ».Սիլվա Համբարձումյանը 90-ականներին պղնձի և ալյումինի հավաքագրմամբ ու արտահանմամբ է զբաղված եղել
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի աղբյուրները բավական ուշագրավ մանրամասներ են պատմում գործարար Սիլվա Համբարձումյանի մասին. ըստ այդմ, 90-ականներին Սիլվա Համբարձումյանը պղնձի և ալյումինի հավաքագրմամբ ու արտահանմամբ է զբաղված եղել: Ողջ երկրում հայտնված մետաղների ընդունման կետերը հենց նա է կոորդինացրել, ինչի համար էլ այդ տարիներին հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում: Բայց շատ արագ կարգավորել է իր հարցերը ու շարունակել ծաղկեցնել բիզնեսը: «Ժողովուրդ»-ի հարցին, թե իսկապես ինչ-որ խնդիրներ ունեցել է իրավապահների հետ, հնարավո՞ր է, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցված եղել, տիկին Համբարձումյանը տվել է բացասական պատասխան' հերքելով տեղեկությունը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ