«Եթե ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն...»
Բլոգոսֆերա
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Եթե ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն...
Կրկին ուզում են անդրադառնալ Սյունիքի մարզպետի թեմային:
Այս անգամ մի կողմ եմ թողելու էմոցիաները, համակրություններն ու հակակրությունները:
Ինչպիսի՞ մարզպետ է պետք հանրապետության նախագահին:
Մարդ, ով կարողանա արդյունավետ իրականացնել քաղաքական ու վարչական կառավարում:
Վահե Հակոբյանի մարզպետության շրջանում անգամ՝ ՀՀԿ-ն հենվում էր Սուրիկ Խաչատրյանի ստրուկտուրալ կառույցների վրա. պատահական չէ, որ ՏԻՄ ընտրություններում հաղթում էին նրա մարդիկ:
Մի առիթով ասել և հիմա կրկնվեմ՝ եթե այս պահին Սյունիքում մարզպետի պաշտոնն ընտրովի լինի, հաղթելու է հենց Սուրիկ Խաչատրյանը:
Սա է այսօրվա իրականությունն՝ անկախ իմ կամ մյուսի ցանկություններից:
Գիտեմ, որ գրածս շատերին գուցե դուր չգա, բայց Սյունիքում այս տարիներին այդպես էլ չի ձևավորվել այլընտրանքային որևէ թիմ, խումբ, որը կարողանա վերահսկել մարզը, իրականացնել տարածքային կառավարում, սպասարկել թիմի քաղաքական շահերը:
Մարդիկ, ովքեր այսօր ընդդիմանում են Սուրիկ Խաչատրյանի վերանշանակմանը, անցած մեկ ու կես տարվա ընթացքում կարող էին մասնակցել ու հաղթել ՏԻՄ ընտրություններում:
Չեն արել:
Եթե հիմա դարձյալ ուրիշ մարզպետ է նշանակվելու, սակայն համակարգը շարունակելու է գործել Խաչատրյանի տրամաբանությամբ, ապա մեկ տարի, երկու տարի հետո դարձյալ անդրադառնալու ենք այս խնդրին:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ Սյունիքի էլիտան, հանրապետության իշխանությունն ուզում են մարզպետի պաշտոնում տեսնել Սուրիկ Խաչատրյանին, սակայն նշանակումն ուշանում է, որովհետև դրան ընդդիմանում է երևանյան քաղաքականցված մի փոքր խումբ:
Ես կարծում եմ՝ շռայլություն է, երբ Սյունիքի նման ռազմավարական մարզը տևական ժամանակ մարզպետ չունի՝ մանավանդ, որ կոնկրետ անձի շուրջ կոնսենսուսը վաղուց ձևավորված է...
Եթե ես լինեմ Սերժ Սարգսյանի փոխարեն, չեմ հապաղի...»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը