«Երկիր».ՕԵԿ-ը Մարտի 8-ին Երևանում մուրաբա է բաժանել
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՕԵԿ-ը Մարտի 8-ին Երևանում մուրաբա, «Բոնբոներկա» և սուրճ է բաժանել, իսկ մարզերում, մասնավորապես Արմավիրի մարզի Մյասնիկյան, Քարակերտ և Մայիսյան գյուղերում՝ դդումի մուրաբա և «պլիտկա»: ԸնտրաՄՈՒՐԱԲԱՆ բաժանելիս ՕԵԿ-ական երիտասարդները նախ ներկայացել են, որ ՕԵԿ-ից են, հետո էլ բարի ընտրություններ մաղթել ու հեռացել: Արմավիրից թերթին հասած տեղեկությունների համաձայն տեղի կանայք, երբ տեղեկացել են, թե ՕԵԿ-ը մայրաքաղաքի բնակիչներին նաև սուրճ է բաժանել, շատ են նեղսրտել և այդպես էլ չեն հասկացել, թե իրենք երևանցիներից ինչով են պակաս:
Ի դեպ, երեկ թերթի թղթակիցը սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից փորձել է ճշտել, թե ինչ ազդեցություն կունենան մուրաբաները ընտրողների վրա: Այն, որ մուրաբաներն իրենց հետքը կթողնեն, Ադիբեկյանը հաստատել է. «ՕԵԿ-ն էլ մուրաբա ունի, մուրաբա է բաժանում»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ