«Հրապարակ». Իշխանության աջակցությունը չվայելող թեկնածուների դեմ կկիրառեն պայքարի նոր միջոց
Հայկական Մամուլ
Ըստ թերթի տեղեկությունների՝ իշխանություններն առաջիկա ընտրություններում մեծամասնականով առաջադրված, բայց իշխանության աջակցությունը չվայելող թեկնածուների դեմ պատրաստվում են կիրառել պայքարի նոր միջոց: Ըստ այդմ, եթե թեկնածուն փորձի որոշակի գումար բաժանել կամ նախընտրական բարեգործություն անել ապրանքների կամ ծառայությունների տեսքով, ապա դա միանգամից կդիտվի ընտրակաշառք, կհարուցվի քրեական գործ, որի արդյունքում կձերբակալվի ոչ միայն փող բաժանողը, այլև հնարավոր է՝ նաև թեկնածուն: Ասում են՝ իշխանության աջակցությունը վայելող թեկնածուները կարող են նույն բանն անել անարգել, սակայն հակառակ կողմը, եթե խելամիտ լինի ու կազմակերպված, կարող է աղմուկ բարձրացնել և նույնպես օգտվել այս նորամուծությունից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ