Քոֆի Անանը հանդիպում կունենա Սիրիայի ընդդիմության հետ
Թուրքիա
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Անկարայում հանդիպում կունենա Սիրիայի ընդդիմության ներկաայցուցիչների հետ, հաղորդում է BBC Russian–ը։
Երկուշաբթի Անանը հանդիպումներ է ունեցել Թուրքիայի կառավարության ղեկավարների հետ՝ տեղեկացնելով Սիրիա կատարած իր այցի արդյունքների մասին։
Նա նշել է, որ դիվանգիտական ճանապարհով սիրիական ճգնաժամը հաղթահարելու համար շատ ժամանակ է պահանջվում։
Երեքշաբթի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահ Նասեր Աբդելազիզ ան–Նասրը հայտնել է, որ Սիրիայում մեկ տարվա ընթացքում բողոքի ցույցերի ժամանակ սպանվածների թիվը գերազանցել է 8 հազարը։
Նրա կարծիքով՝ միջազգային հանրությունը պետք է անմիջապես քայլեր ձեռնարկի Սիրիայում բռնությունները դադարեցնելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)