ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնում Պլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերում Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին Բելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ» Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդել Ես երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառել Թռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցել Փոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհեր Հայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունում Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետ ՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժությունները 

«Արտիստը» ֆիլմը շահեկանորեն առանձնանում է հոլիվուդյան արտադրանքի ֆոնին, բայց գլուխգործոց չէ. Զավեն Բոյաջյան

Գիտություն և Մշակույթ

Փետրվարի 21-ին կայացած «Օսկար»–ի 84–րդ մրցանակաբաշխությանը ֆրանսիական «Արտսիստը» ֆիլմը մրցանակի արժանացավ միանգամից 5 անվանակարգերում. «Տարվա լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Տղամարդու լավագույն դերակատար», «Լավագույն հագուստներ», «Լավագույն սաունդթրեք»։ Կինոգետ Զավեն Բոյաջյանը Լուրեր.com–ի հետ զրույցում կարևորեց այն հանգամանքը, որ սա առաջին ֆրանսիական ֆիլմն է, որ ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանն այսպիսի հաջողություն է գրանցել։ Իսկ թե ինչով է պայմանավորված ֆիլմի նման հաջողությունը, փորձեցինք պարզել հենց կինոգետից։

-Իսկապես, խոսքը մեծ հաջողության մասին է։ Սա «Օսկարի» պատմության մեջ առաջին ֆրանսիական, ֆրանսալեզու ֆիլմն է, որ ներկայացված էր այդքան շատ անվանակարգերում և գլխավոր անվանակարգում։ «Արտիստ»–ի հաղթանակը հետաքրքիր է նաև այն առումով, որ 1929–ից ի վեր այն առաջին համր ֆիլմն է, որ ներկայացվել է «Օսկար»–ի և արժանացել այս մրցանակին, այն էլ՝ այդքան անվանակարգերում։ 

Հիմա մի երկու խոսք այն մասին, թե ինչու է այդ ֆիլմն արժանացել այդքան մեծ ուշադրության և հայտնվել այդքան շատ անվանակարգերում։ Խոսքը առաջին հերթին շատ հետաքրքիր ռեժիսորական մտահղացման մասին է։ Երբ կինոն արդեն վաղուց հնչուն է դարձել, այդ ֆոնի վրա նկարահանվել է համր ֆիլմ, որտեղ համր կինոյի արտահայտչամիջոցներով ռեժիսորը պատմում է հենց համր կիոյի մասին։ Այս անգամ խոսքը համր կինոյի աստղի մասին էր՝ Ջորջ Վալենթայնի, և նրա կյանքի ուղին կամ կարյերան ներկայացված էր, ինչպես արդեն ասացի, համր կինոյին բնորոշ արտահայտչամիջոցներով, որոնք վաղուց չեն օգտագործվում։ Սրամիտ մտահղացում է, որը նույնիսկ եթե ոչ մի ասելիք չունենար, միայն այդ մտահղացման շնորհիվ կարող էր առանձնանալ շատ այլ ֆիլմերի շարքում։ Եվ առաջին հերթին հենց այդ հանգամանքն է, որ ուշադրություն է հրավիրել ֆիլմի վրա։ 

-Իսկ որո՞նք են այդ արտահայտչամիջոցներով աշխատելու առավելությունները և թերությունները, որոնք կարող են օգնել կամ խանգարել ռեժիսորին իր աշխատանքի ընթացքում։

-Ռեժիսորն իր համար սահմանել է խաղի կանոններ, որոնք որքան հետաքրքիր են, նույնքան էլ՝ դժվար հաղթահարելի, որովհետև կինոն հիմա արտահայտչամիջոցների, լեզվի առումով շատ է առաջ գանցել։ Էլ չխոսած համակարգչային «հրաշքների» և այլ տեխնիկական նուրամուծությունների մասին, որոնք օգնում են ֆիլմերը դիտարժան դարձնել։ Մյուս կողմից էլ, հանուն իր մտահղացման յուրօրինակության՝ նա աշխատել է արտահայտչամիջոցնրի այդ սահմանափակությունը հաղթահարել։ Եվ պիտի ասեմ, որ ֆիլմում մի քանի տեղ նույնիսկ շատ սրամիտ լուծումներ է գտել։ Ովքեր նայել են ֆիլմը, գիտեն, որ այստեղ Խազանավիչուսը (ռեժիսորը) օգտագործել է շատ քիչ արտահայտչամիջոցներ, խոսքի բացակայությունը հաճախ լրացվել է երաժշտությամբ, որը դրամատիկ լարված պահերին նույնսիկ բացակայել է։ Այս ամենը խոսում է ֆիլմի յուրօրինակ արտահայտչականության մասին։ Այսինքն՝ ստացվում է մի երկսայրի սուր, որն ունի և՛ իր առավելությունները, և՛ իր թերությունները։

-Պարո՛ն Բոյաջյան, դուք նշեցիք, որ սա յուրօրինակ արտահայտչականությամբ և արտահայտչամիջոցներով աչքի ընկնող ֆիլմ է։ Իսկ ֆիլմը բացի յուրօրինակությունից այլ արժանիք կամ ասելիք ունի՞։ Միգուցե հանդիսատեսի համար ուսուցողական ինչ–որ բա՞ն կա ֆլմում։

-Այդ առումով պետք է ասեմ, և դուք էլ երևի նկատած կլինեք, որ վերջին տարիներին «Օսկար»-ի արժանացող ֆիլմերը բնավ գլուխգործոցներ չեն և առանձնահատուկ արժանիքներով աչքի չեն ընկնում։ Չեմ կարծում, թե այդ ֆիլմը կարելի է դասել գլուխգործոցների շարքը։ Համենայն դեպս, կան ֆիլմեր, որոնք արժանացել են նույնքան օսկարների, բայց շատ ավելի ընդգծված արժանիքներ և գեղարվեստական կողմեր ունեն։ Չեմ կարող մարգարեություն անել այս ֆիլմի հետագա ճակատագրի վերաբերյալ, քանի որ ժամանակը պետք է ամեն ինչ իր տեղը դնի, բայց այն, որ շատ ֆիլմերի կողքին, որոնք ներկայացված էին «Օսկար»-ին միայն իրենց տեխնիկական որակով, տեխնիկական կատարելությամբ, այս ֆիլմը ես ողջունում եմ, որովհետև վերադառնում է կինոյի ակունքներին, փորձում է իր ոգեշնչումը քաղել այն կինոյից, որ ժամանակին ջանում էր մեծ արվեստների կարգը անցնել։ Վերջին տասմնամյակներում, ինչպես տեսնում եք, կինոն՝ որպես արվեստ, իր տեղը աստիճանաբար զիջում է տեխնիկական առանձնահատկություններով կամ հմտություններով նկարահանված ֆիլմերին, և մեր օրերում շատ ֆիլմեր հիշեցնում են բուն տեսախաղեր, այլ ոչ թե արվեստի գործեր։ Այս առումով պետք է ասեմ, որ «Արտիստը» ֆիլմը շահեկանորեն առանձնանում է հոլիվուդյան արտադրանքի ֆոնին։ Բայց, իհարկե, չեմ կարող ասել, որ խոսքը մի բացառիկ կինոմատոգրաֆիական գլուխգործոցի մասին, որը օժտված է խիստ բացառիկ առանձնահատկություններով։

 

Օվսաննա Գևորգյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՊլանային գազանջատումներ Սյունիքի և Լոռու մարզերումՌոնալդուն մոտենում է 1000-րդ գոլինԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Honda-ն մինչև 2030 թվականը կներկայացնի 15 նոր հիբրիդային մոդելԵս երբեք չեմ մոռանա․ Թրամփը կոշտ ուղերձ է հղել հութիներին ԵՄ երեք երկրներ առաջարկել են եվրոպական օրենսդրության համար «արտակարգ արգելակ» կիրառելԹռիչքների դադարեցում Նյուրնբերգի օդանավակայանում. ինքնաթիռը հնարավոր առևանգման ծածկագիր է փոխանցելՓոթորիկները Մեքսիկայում և ԱՄՆ-ում ջրհեղեղներ են առաջացրել. կան զոհերՀայաստանի ծանրորդները սկսել են ելույթները Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունումԱնտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետՆԱՏՕ-ի տասնյոթ երկրներ սկսել են ամենամյա Steadfast Noon միջուկային զորավարժություններըՔննարկվել են նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերԷներգետիկ հրադադարի հարցով շփումները շարունակվում են. Պեսկով22 կրիա հայտնաբերվել է լքված նավակումՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվելՊուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնություններըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըՌուսական ուժերը հինգ բալիստիկ հրթիռով հարվածել են Կիևին. ԶելենսկիԱրևելյան գործընկերության ապագան կախված է փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությունից․ ՄիրզոյանԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՄիրզոյանն ու Իրաքի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային հարցերՍաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև լարվածությունը պահպանվում էՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՔննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել
Ամենադիտված