Բանակի կորուստները նաև մեր մեղքով են. Զինված ուժերի հոգևոր սպասավոր
Հասարակություն
Մենք այսօր գտնվում ենք չհայտրարված պատերզմի ավելի անորոշ «խաղաղ» ժամանակաշրջանի մեջ: Eթե մենք բանակում ունենք կորուստներ, սա նաև մեր մեղքն է։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն Քահանա Կարապտյանը։
«Մեր ծառայության շեշտադրումներից մեկը նաև այն է, որ ոչ միայն ճիշտ ժամանակին ոգեկոչենք մեր զավակներին երկրի պահպանությանը, այլև՝ որքան հնարավոր է ամրապնդել բարոյահոգեբանական վիճակը, սեր սերմանելու միմյանց նկատմամբ», – նշեց քահանան՝ ի պատասխան լրագրողների այն դիտարկման, որ սպանությունների և ինքնասպանությունների դեպքերը հիմնականում լինում են սահմանային զորամասերում։
Բանախոսը տեղեկացրեց, որ սահմանապահ զորամասերում է ՀՀ զինված ուժերում ծառայող 47 հոգևոր սպասավորներ։
Իսկ Լուրեր.com-ի թղթակցի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք հայ առաքելական եկեղեցին իր լուման ներդնել կրոնական փոքրամասնությունների՝ բանակում ծառայելու խնդրի լուծման հարցում, հոգևորականը պատասխանեց, որ այդ հարցն այլև այնքան սուր չէ, որքան 1990-ականների սկզբին։
Տեր Կորյունի վստահեցմամբ՝ կան, իհարկե, նման դեպքեր, բայց դրանք շատ չեն։ Բացի այդ, մեծ է դարձի բերված «աղանդավոր» զինծառայողների թիվը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը