Ծեծկռտուք է տեղի ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում
Աշխարհ
Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում` Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների իրավիճակի մասին զեկույցի ներկայացման ժամանակ, ծեծկռտուք է տեղի ունեցել այդ երկրի և Հարավային Կորեայի ներկայացուցիչների միջև, հաղորդում է BBC Russian-ը։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարզուկի Դարուսմանի զեկույցի ներկայացման ժամանակ հյուսիսկորեացի պատվիրակ Թակ Սե Պենգը լքել է դահլիճը՝ ի նշան բողոքի։ Պենգը զեկույցն շինծու է անվանել։
Դարուսմանի զեկույցում նշվել է, որ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների իրավիճակը 2011–ի վերջին երեք ամիսների ընթացքում վատթարացել է։
Նրա ու Հարավային Կորեայի ներկայացուցչի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել դռների մոտ, սակայն հնարավոր վնասվածքների մասին չի հաղորդվում։ Հարավային Կորեայի ներկայացուցիչը նույն պահին ձերբակալվել է ՄԱԿ-ի անվտանգության աշխատակիցների կողմից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ