Մարթենսը ի պաշտոնե պարտավո՞ր է պաշտպանել ՀՀԿ-ին
Հասարակություն
Վիկտոր Ենգիբարյանն իր անձնական բլոգում գրել է. «ՀՀԿ 13-րդ համագումարում հնչած ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսի հայտարարությունը երկակի արձագանքի արժանացավ: Շատերը այն ընկալեցին իբրև Եվրոպական «մեսիջ» և կանաչ լույս, ինչը այնքան էլ չափազանցված չէ: Սակայն, ինչպես և կանխատեսելի էր, եղան մարդիք, որոնք միանգամից քննադատեցին Մարթենսին՝ ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսելու և մաղթանքների համար: Այնինչ, Մարթենսը պարտավոր է ի պաշտոնե պաշտպանել ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրություններում, քանի որ հանդիսանում է, ի թիվս այլ կուսակցությունների' նաև ՀՀԿ-ից կազմված համաեվրոպական դաշինքի' ԵԺԿ-ի նախագահ: Այլ կերպ ասած, եթե նա Հայաստանում է կամ անում է որևէ հայտարարություն՝ կապված Հայաստանի հետ, նա հանրապետական է, և սրանում տարօրինակ ու աննախադեպ ոչինչ չկա:
Նույն սկզբունքից ելնելով՝ վստահ եմ, որ Եվրոպական ազատական բաեփոխումների կուսակցությունը կպաշտպանի ՀԱԿ-ին, քանի որ ՀՀՇ-ն անդամակցում է վերջինիս, իսկ Եվրոպական սոցիալիստները միգուցե պաշտպանեն Դաշնակցությանը: Աշխարհը բազմաչափ է…»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը