Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում
Թուրքիա
Թուրքիայի խորհրդարանի Կրթության և գիտության հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցության պատգամավորները փորձել են փակել ամբիոնի մուտքը՝ ի նշան բողոքի խորհրդարանի իրավական կանոնադրային փոփոխությունների։ Քննարկումը սկսած պատգամավոր Նաբի Ավջինը պահանջել է դահլիճից դուրս հանել բոլոր տեսախցիկները։ Սակայն Ժողովրդա–հանրապետական կուսակցության պատգամավորները չեն թողել դուրս գալ օպերատորներին, որից հետո իշխող Արդարություն և զարգացում կուսակցության պատգամավորները բառացիորեն դահլիճից դուրս են շպրտել օպերատորներին և նրանց տեսախցիկները։ Պատգամավորների միջև վեճը վերածվել է ձեռնամարտի։ Ընդդիմադիր պատգամավորներից մեկը ծեծկռտուքի ժամանակ կորցրել է գիտակցությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)