Փլուզվել է Մոզրովի մուտքի հատվածը, վտանգի տակ են նաև Արջերն ու Մագելը
Հասարակություն
Թե Երիտասարդ անձավագետների միությունը, թե Հայաստանի քարանձավագիտության կենտրոնը, թե բազմաթիվ մտահոգ անհատներ բազմիցս հնչեցրել են իրենց մտահոգությունները' կապված Հայաստանի քարանձավների պահպանման հանդեպ պատշաճ ուշադրության բացակայության հետ: Եկել է անտարբերության պտուղները քաղելու ժամանակը' փլվել է Մոզրովի քարանձավի մուտքի հատվածը:
Պետական հոգածության բացակայությունը այսօր սրիկայաբար փորձում են կոծկել մշակույթի նախարարության պաշտոնյաները' հայտարարելով, թե Մոզրովի քարանձավում «նոր փլուզումներ չկան», սակայն հաջորդ նախադասությունում իսկ մատնում են իրենք իրենց, ասելով, թե «այդ փլուզումները բնական բնույթ են կրում»' մոռանալով ժամանակակից քարանձավապահպանման մեթոդների գոյության և այդ հարցի հանդեպ սեփական բացարձակ անտարբերության մասին:
Այսօր վտանգված են մնում նաև Արջերի և Մագելի քարանձավները: Թող Մոզրովի հետ կատարվածը դաս լինի բոլորիս համար:
Երիտասարդ անձավագետների միության նախագահ Սարգիս Հովհաննիսյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը