Թուրքիայում ազատ են արձակվել հեղաշրջում նախապատրաստելու մեջ մեղադրվող լրագրողները
Թուրքիա
Ստամբուլի դատարանը երկուշաբթի բանտից ազատ է արձակել ընդդիմադիր լրագրողներին, որոնց դեմ նախկինում մեղադրանք էր առաջադրվել 2003–ին վարչապետ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով Թուրքիայում հեղաշրջում նախապատրաստելու համար, հաղորդում է Todays Zaman-ը։
Նրանք Թուրքիայում հայտնի ընդդիմադիր լրագրողներ են համարվում, որոնք առցանց լրագրությամբ են զբաղվում։ Լրագրողները ձերբակալվել էին անցյալ տարվա մարտ ամսին «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպության գործի շրջանակներում, որի մի շարք անդամներ մեղադրվում են տարբեր ժամանակներում հեղարջման մի քանի փորձեր անելու մեջ։ Այդ գործով մեղադրվողների թիվը հասնում է 400–ի, որոնց մեջ կան քաղաքական և հասարակական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ, դասախոսներ և պաշտոնաթող ու գործող ռազմական սպաներ։ Նրանց դատավարությունը շարունակվում է 2007–ից, Ստամբուլում։ Թուրքական ընդդիմությունը «Էրգենեկոն»–ի գործը անվանում է «վհուկների որս»՝ իշխանություններին մեղադրելով այգ գործը սարքելու մեջ, սակայն Թուրքիայի կառավարությունը հերքում է մեղադրանքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)