Արշակունիների դամբարանը պետական հովանավորություն է ստանալու
Բլոգոսֆերա
Տիգրան Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Դարերով զրկված ենք եղել պետականությունից, իսկ դրա հետևանքը նա է, որ ժողովրդական և ազգագրական երգերում գովերգում ենք, միայն ազգային հերոս ռազմիկներին, զորահրամանատարներին: Իսկ ամուր պետականություն միայն լավ զինվորով և զորավարով չեն կերտում: Պետք է նաև մեծարենք և սիրենք մեր հզոր արքաներին, ողողենք երկիրը նրանց արձաններով, կիսանդրիներով:
Միայն ռազմիկին և զորավարին մեծարելով, հզոր ազգ դառնալու ցանկություն է մարդու ենթագիտակցության մեջ մխվում, իսկ հզոր արքային մեծարելով՝ հզոր պետականություն ունենալու: Ուրախալի է, որ Արշակունիների դամբարանը պետական հովանավորություն է ստանալու. ԱԺ-ում միաձայն ընդունվել է նախագիծը և դառնալու է պետականության թանգարան: Արդ թող մեր նախագահները պաշտոնավարման սկզբից առաջ գնան և զորություն ստանան արքաներից»:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը