«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասին Նիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ) Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունը Գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռը ՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ) Հայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը» Փաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկում Արման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալը Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթ 

«ԱԱԽ անդամը երկիրը ուզում է տանել վտանգի՝ Հանրահավաքի բարգավաճ հատվածը»

Բլոգոսֆերա

Նաիրա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԱԱԽ անդամը երկիրը ուզում է տանել վտանգի Հանրահավաքի բարգավաճ հատվածը

Ինչպես գիտենք հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում միմյանց հետ ոչ գաղափարապես, ոչ քաղաքական ցանկացած այլ ասպեկտով կապ չունեցող երեք հայաստանյան ուժ համատեղ հանրահավաք են անելու: Մինչ այդ, նրանք Հայաստանի շրջաններում կանցակցեն հանրահավաքների շարք, և կսկսեն այդ շարքը, իհարկե Աբովյան քաղաքից: Ինչո՞ւ իհարկե, որովհետև, ինչպես մի անգամ հենց Աբովյանում հայտարարել է Գագիկ Ծառուկյանը՝ «Այստեղ ես տանն եմ»: Հասկանալի է, որ Աբովյանում տրվելիք հանրահավաքների մեկնարկը կարձանագրվի պաթոսի գերադրական աստիճանով, հասկանալի է նաև, որ եռյակին այդ պաթոսը պետք է, հատկապես, որ առանձնապես ասելիք չկա, չունեն:

ՀԱԿ-ի և «Ժառանգության» ասելիք, ավելի ճիշտ դրա բացակայությանը դեռ կանդրադառնանք, բացի այդ դրանք առանձին խոակցության թեմա են: Ա յսօր մեզ հետաքրքրում է առավելաբար հանրահավաքի, այսպես կոչված բարգավաճ հատվածը: Ուրեմն ինչի՞ մասին պետք է խոսի ԲՀԿ-ն՝ հավաքված «բազմահազար հանրության հետ», որ «հայ տղամարդը պետք է աշխատանք ունենա, չարտագաղթի, իսկ հայ կինը պետք է ժպտա՞», է, ո՞վ չգիտի, որ սա այսպես պետք է լինի, կամ ո՞վ չի հոգնել այս խոսքերից, որ սա այսպես պետք է լինի:
Բայց ԲՀԿ-ի պարագայում որոշ նրբություններն էլ կան: Օրինակ, կասկածից վեր է, որ եթե համատեղ կոչված հանրահավաքներում ՀԱԿ-ին տրված է՝ «գաղափարական հիմք” լինելու դերը, ապա ԲՀԿ-ն ունի կազմակերպչական պարտավորություններ: Օրինակ՝ հանրահավաքներին մարդաշատություն ապահովելու, և մարդկանց՝ հանրահավաքի վայր, անշուշտ, լրիվ անվճար, զուտ բարեգործական հիմունքներով, երգով-պարով տեղափոխելու պարտավորություն: Այսպիսով, ասենք «Փարավոն» ժամանցի կենտրոնում անվճար հաց ուտող պատերազմի մասնակից, ծանր վիրավորված, «կոնտուզիա» տարած քաղաքացիները պետք է սահուն բերվեն հանրահավաքների վայր, ընդ որում, նարանց դրա համար պետք է վճարվեն: Այս պարագայում, սակայն անձամբ ԲՀԿ-ն ստանձնելու է պատասխանատվությունը՝ այն ամենի համար, ինչը տեղի կունենա, կամ կարող է տեղի ունենալ հանրահավաքի վայրում: Իսկ այնտեղ, «կոնտուզիայով» կռված տղերքը կարող են ամենաիսկական պատերազմ սկսել, քանի որ կռիվը նրանց մեջ է, պետությունից վիրավորանքը՝ ևս: Ու հատկապես այն պահից հետո, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը ավանդույթի համաձայն, բղավի՝ «Սերժ-իկ հեռացիր», իսկ նրան հավաքված ժողովուրդը արձագանքի՝ «Հիմա», Ազատության հրապարակում առավելաբար ԲՀԿ-ի մեղքով կարող է ամենաիսկական պատերազմ սկսվել՝ ազատամարտիկների մասնակցությամբ: Կարողանալո՞ւ է արդյոք ԲՀԿ-ն, անձամբ Ծառուկյանը դուրս գալ այս պատասխանատվության տակից՝ չվերածել հանրահավաքի վայրը՝ հանցագործության վայր: Ի դեպ, Ծառուկյանը ի պաշտոնե պարտավոր է որևէ արյունահեղություն, պետության, հետևաբար՝ այն ղեկավարողների ուղղությամբ որևէ ոտնձգություն թույլ չտալ, քանի որ, չնայած ԲՀԿ-ն այսօր իշխանություն չէ, բայց Ծառուկյանը հո Ազգային անվտանգության խորհրդի անդամ է, սրանից բխող բոլոր պարտավորություններով:

Չի բացառվում, որ հենց այս պատճառով, այս պահին գոնե հստակեցված չէ, թե արդյոք Ծառուկյան Գագիկը մասնակցելու է հանրահավաքներից որևէ մեկին: Ընդ որում, հստակեցված չէ նաև Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի մասնակցությունները՝ հանրահավաքներին: Այսինքն, օրինակ Աբովյանում մարդիկ պետք է հանրահավաք գնան, որպեսզի լսել, թե ինչ են ասում Լևոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆին և հատկապես ինքը՝ Ծառուկյան Գագիկը, բայց «վոտ տեբյե», հանրահավաքում նրանք ամենայն հավանականությամբ ներկա չեն լինի: Բա սա ազնվությո՞ւն է…

Չնայած, մյուս կողմից, ինչպե՞ս կամ ինչո՞ւ պետք է Ծառուկյանը միևնույն հրապարակում կանգնի Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի կետրոնում: Նկատենք, որ Ծառուկյանը հենց կենտրոնում էլ պետք է կանգնի, քանի որ այլ կանգնելու տեղ նա չի տեսնում: Իսկ, եթե Լևոնը բղավի՝ «Սերժիկ հեռացիր», ի՞նչ պետք է անի Ծառուկյանը, ինչպե՞ս պետք է իր նկատելի արտաքինով և տեսքով այնպես հեռանա «հանցագործության վայրից», որ հանկարծ Սերժը չտեսնի նրան այնտեղ, հետո, հեռուստացույցով, իսկ կհասցնի՞ արդյոք հեռանալ, այն էլ աննկատ: Կամ ինչո՞ւ պետք է Րաֆֆին կանգնի երկու մարդկանց կողքին, ովքեր իր կողքին կանգնելուց սկզբունքորեն հրաժարվեցին, երբ «Րաֆֆին նախագահ էր ընտրվել» ու չգիտեր, թե ժողովրդի վստահության հետ ինչ անի:

Հետևաբար, ամենայն հավանականությամբ, գոնե հավանականության տեսությունից ելնելով, հոկտեմբերի 10-ին լինի, դե մինչև այդ՝ շրջաններում, Րաֆֆին, Տեր-Պետրոսյանն ու Ծառուկյանը իրար կողք չեն կանգնելու, ուղղակի չեն կարող կանգնել, չեն սազի, միևնույն պահանջը չունեն:

Ուրեմն, հարգելի ժողովուրդ, քեզ կանչում են մի հանրահավաքի, որտեղ պետք է ելույթ ունենան Լևոն Զուրաբյանը, Ռուբեն Հակոբյանը, Նաիրա Զոհրաբյանը, նրանք հենց պետք է ցույց տան ՀԱԿ-ԲՀԿ-«Ժառանգություն» համատեղելիությունը, ինչը կարող են ցույց տալ միայն առաջնորդները, ովքեր չեն լինի, մինչև վերջ չեն ասի, որ չեն լինելու, բայց չեն լինի, գոնե իրենց հետագա պատասխանատվության համար, այն չկրելու համար, չեն լինի, չպետք է լինեն»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Օրինականության և կարգապահության ամրապնդում․ ՊՆ ռազմական ոստիկանությունում ամփոփվել են արդյունքները«Այլևս երբեք չխաղալու միտքը կործանարար էր». Ռոնալդոն՝ կարիերայի ավարտի մասինԱյսօրվանից մեկնարկել է քոլեջներ ընդունելության գործընթացը«Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է». Ժաննա ԱնդրեասյանՊՆ-ում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական համագործակցության հարցերըԵՊՀ-ից հեռացումների նոր ալիք. համալսարանը չի երկարացրել պայմանագրերը ևս երկու դասախոսների հետՆիկոլ Փաշինյանը ցուցակներով չի զբաղվում, վարչությունն է որոշել՝ ես չպետք է լինեմ ԱԺ-ում․ Ազարյան (տեսանյութ)Գրոսի. ԱԷՄԳ-ը կառաջարկի քայլեր Զապորոժյեի ԱԷԿ-ում անվտանգության իրավիճակը կարգավորելու համարՄատենադարանից Համաշխարհային ժառանգության կոմիտե․ ՀՀ-ն խորացնում է գործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետԳրոսսին ատոմակայանների վրա հարձակումները անվանել է բացարձակապես անընդունելիԿայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի հերթական նիստը Ծանր մեղադրանքների ֆոնին բթացվու՞մ են հասարակության էմոցիաները. Սողոյանի մեկնաբանությունըԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիԱրզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըՔՊ-ականները հրաժարվում են պատգամավորի մանդատից.Չեխիան հրաժարվում է օգնել Ուկրաինային (տեսանյութ)Արգենտինան ֆավորիտ է, սակայն Շվեյցարիան պատրաստ է մարտահրավեր նետել․ BBC SportՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցուն՝ դուրս գալով Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչԱվտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ գերիների «դատավարությունը»Իրանը Իսրայելին կոչ է արել չմիանալ ԱՄՆ-ի հարվածներինՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատիցՄԷԳ-ը կանխատեսում է Ռուսաստանում նավթի արդյունահանման հետագա անկումՓաշինյանն իր խոսնակին արձակուրդ է ուղարկումԱրման Սարգսյանը փոխգնդապետ Առնո Էլլիին է հանձնել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհված «Ռազմական համագործակցության համար» մեդալըՈստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի 19 փաթեթՔաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Իսպանիայի արտաքին գործերի նախարարությունների միջևՍուրբ Ղազարում սկսվել է Մխիթարյան միաբանության ձեռագրերի մշտադիտարկման առաքելությունըՀանրային տարբեր ոլորտների ներկայացուցիչներ հանդես են եկել՝ ի աջակցություն Գագիկ ԾառուկյանիԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբNASA-ն հայտնել է Roman տիեզերական աստղադիտարանի մեկնարկի ժամկետը120 մլն եվրոյի TRIP ծրագիր․ քննարկվել են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման քայլերըՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Վայոց ձորի մարզպետՓարիզում քննարկվել է Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության ընդլայնումըՌուսական «Դրոնլոկը» FPV դրոնները կհայտնաբերի մինչև 2 կմ հեռավորությունիցՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցելՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանը
Ամենադիտված