«Իրական Հայաստանում հենց Սուրիկ Խաչատրյանն էլ պետք է նշանակվեր Սյունիքի մարզպետ»
Բլոգոսֆերա
Վարուժան Բաբաջանյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Եթե Դուք բողոքում եք Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելու կապակցությամբ, նշանակում է.
a) Դուք համարում եք, որ Հայաստանը ազատ, անկախ և ժողովրդավար պետություն է, որտեղ ղեկավարներ նշանակվում են բացառապես սպիտակ ձեռնոցներով և սև բաբչկաներով, ժելեյած մազերով տղաներ...
b) Դուք Սերժ Սարգսյանին համարում եք արդարամիտ, ժողովրդի համար հոգի տվող նախագահ, ով սայթաքել է չգիտես ինչու...
c) Դուք գտնում եք, որ մեր մյուս ղեկավարները աղավնիներ են և մեքենաների բեռնախցիկներում կրում են հրեշտակի թևեր, և չար ու կոպիտ Լիսկան կխաթարի նրանց մոցարտյան ներդաշնակությունը...
d) Դուք ապրում եք պաշտոնական քարոզչամեքենայի նկարագրած Հայաստանում...
e, f, z, h շարունակեք ինքներդ...
Իրական Հայաստանում հենց Լիսկան էլ պետք է նշանակվեր Սյունիքի մարզպետ...»:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել