Էրդողանը հինգ տարի անընդմեջ Սարգսյանին գրողի ծոցն է ուղարկել. Նիկոլ Փաշինյան
Բլոգոսֆերա
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ում ունեցած ելույթի կապակցությամբ ոգեւորությունը զարմանալի է:
Այդ ելույթով Սարգսյանն արձանագրեց, որ իր ձեռնարկած Ֆուտբոլային դիվանագիտությունը ձախողվել է, մի բան, որ ակնհայտ էր դեռ հինգ տարի առաջ:
Հինգ տարի հետո գրողի ծոցն ուղարկել Էրդողանի՞ն: Էրդողանը հինգ տարի անընդմեջ Սարգսյանին գրողի ծոցն է ուղարկել. փաստացի կարողացել է կասեցնել Ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ հայ-թուրքական արձանագրության տխրահռչակ կետը՝ պատմաբանների հանձնաժողովի մասին, որպես փաստարկ օգտագործելով:
Լավ է, իհարկե, որ պարոն Սարգսյանը հինգ տարի անց նկատել է, թե ինչ է կատարվում: Կարող էր եւս մի քանի տարի չնկատել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել