Իտալահայ համայնքի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 13-ին ընդունել է իտալահայ միության նախագահ Պայքար Սվազյանին եւ իտալահայ բարերար Սարո Խոդավերդիին:
Հանդիպմանը քննարկվել են տարբեր ոլորտներում Արցախի հետ սերտ համագործակցության հաստատմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է Իտալիայի հայ համայնքի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը՝ կարեւորելով այն ներհայկական կապերի շարունակական ամրապնդման տեսանկյունից:
Հանդիպմանը մասնակցում էին կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան