ԱՄՆ կշարունակի պաշտպանել աֆղան ժողովրդին. Հիլարի Քլինթոն
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունների անունից պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պարտավորվել է պաշտպանել աֆղան ժողովրդին։ Այս մասին է հայտարարել ԱՄՆ պետքարտուղարն ամերիկյան բանակի զինծառայողի կողմից 16 աֆղան քաղաքացիների սպանելուց մեկ օր անց։
«Այդ ահավոր միջադեպը չի փոխել մեր դիրքորոշումը՝ աֆղան ժողովրդին պաշտպանելու առումով, ինչպես նաև անել առավելագույնը՝ ուժեղ և հաստատուն Աֆղանստան կառուցելուն նպաստելու համար»,– հայտարարել է Քլինթոնը ՄԱԿ–ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «ԱՄՆ–ն և իր դաշնակիցները հաստատել են ավելի վաղ առաջ քաշված նպատակներին իրենց հավատարմությունը, որոնք ուղղված են Աֆղանստանի ժողովրդի և իշխանությունների հետ համագործակցությանը՝ նրանց անվտանգության ամրապնդման և ժողովրդավարական ինստիտուտների կատարելագործման առումով»,– շեշտել է ԱՄՆ պետքարտուղարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)