Պենտագոնի ղեկավարը ժամանել է Ղրղզստան
ԱՄՆ
Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան այսօր՝ մարտի 13-ին, ժամանել է Ղրղզստան։ ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավարի այցի հիմնական նպատակներից մեկը «Մանաս» ռազմաբազայի պահպանման խնդրի կարգավորումն է՝ Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայությունն ապահովելու համար։
«Մանասում տեղակայված կենտրոնը ծայրահեղ կարևոր է հյուսիսային բաշխիչ ցանցի համար, որի միջոցով ապահովվում է Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորքերի միջև հաղորդակցությունը։ Այդ ցանցը վերջին ամիսների ընթացքում ձեռք է բերել մեծ կարևորություն՝ Պակիստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհների արգելափակման պատճառով»,– ասված է Պենտագոնի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)