Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողություն Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Հպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա Ծառուկյան Սասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնը Խնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծ Վանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքում ԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանս 

«Ի՞նչ է սպասվում Հայաստանին ԵՏՄ-ում»

Բլոգոսֆերա

Հակոբ Սաֆարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Պարզվում է ԵՏՄ-ում ներմուծման մաքսատուրքերը բավականին բարձր են, բայց երեկ հրապարակված Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի 4-րդ հավելվածում առանձնացված է (ի դեպ 90 էջանոց ցուցակ է) այն բոլոր ապրանքների ցուցակը, որոնք անցումային փուլում կունենան արտոնյալ դրույքաչափեր: Այսինքն, անցումային փուլում (առաջիկա 5-6 տարիներին) կարող ենք չմտահոգվել, քանի որ հիմնական ներմուծվող ապրանքների մասով դրույքաչափերը կտրուկ չեն բարձրանա: Սակայն այստեղ կա ևս մեկ բայց... Չէ՞ որ մենք 5-6 տարով չենք մտնում ԵՏՄ, հետևաբար ի՞նչ պատկեր ենք ունենալու անցումային փուլից հետո: Արդյո՞ք հնարավոր է ոչ ՄՄ տարածքից ներմուծվող ապրանքները այս կարճ ժամանակում փոխարինել ՄՄ-ում արտադրվողներով, թե՞ 2020թ-ից շարունակելու ենք նույն ապրանքները ներմուծել երրորդ երկրներից՝ արդեն բարձր մաքսատուրքերով: Կասկածները ավելի են խորանում, երբ դիտարկում ենք առանձին ապրանքների օրինակով:

Օրինակ՝ Հայաստանը 2013թ-ին ներմուծել է 127 մլն դոլար ընդհանուր (2012թ-ին՝ 110մլն դոլար) արժեքով դեղագործական ապրանքներ, որից միայն մոտ 8 միլիոնն է ներմուծվել ՄՄ տարածքից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան): Հայաստանում գործող Մաքսային օրենսգրքում սահմանված է, որ դեղագործական ապրանքների ներմուծման մաքսատուրքը 0% է: Միևնույն ժամանակ, ներկայումս ԵՏՄ-ում դեղորայքների ներմուծման համար սահմանված է 5.5-8% մաքսատուրք: Ի՞նչ է ստացվում, անցումային փուլում (մինչև 2020թ-ը) դեղագործական ապրանքի վրա սահմանվող մաքսատուրքը 0%-ից աստիճանաբար մոտեցվելու է ԵՏՄ-ում գործող ընդհանուր մաքսատուրքին: Այսինքն, եթե դեղորայքի ներմուծման աշխարհագրությունը առաջիկա 6 տարիներին չփոխվի կամ ներմուծումը չփոխարինվի տեղական արտադրանքով, ապա 2020թ-ին նույն դեղերը, որոնք այսօր ներմուծում ենք առանց մաքսատուրքերի, ստիպված ենք լինելու սահմանին վճարել 5.5-8% մաքսատուրք: Իսկ հիմա դիտարկենք կոնկրետ դեղորայքի ներմուծման աշխարհագրության փոփոխման հնարավորությունները: ԵՏՄ երեք երկրներից կարելի է դեղորայք ներմուծել միայն Ռուսաստանից (և շատ քիչ նաև Բելառուսից), սակայն խիստ կասկածելի է մնում այն, թե արդյո՞ք հնարավոր է երրորդ (ԵՏՄ տարածքից դուրս) երկրներից ներմուծվող դեղագործական ամբողջ ապրանքատեսականին փոխարինել ռուսական արտադրանքով, այն դեպքում, երբ այժմ ռուսական դեղորայքի ներմուծման ծավալները ընդամենը 6մլն է, այսինքն՝ Հայաստան ներմուծվող դեղորայքի 5%-ը: Ավելին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման և տեխնոլոգիաների մուտքի սահմանափակման պայմաններում իրատեսական չէ, որ 4-5 տարիների ընթացքում Ռուսաստանում դեղագործական ոլորտը այնքան զարգանա, որպեսզի կարողանա ավելի մրցունակ լինել, քան օրինակ գերմանականը, ֆրանսիականը կամ ամերիկյանը:

Սա իհարկե, միայն մեկ ապրանքախմբի մասով ենք դիտարկել և չի կարելի այն տարածել բոլորի վրա, բայց այս հարցերը խորը ուսումնասիրման և լայն քննարկման կարիք ունեն, որպեսզի հնարավորինս տեսանելի դառնա, թե ի վերջո ինչ պատկեր ենք ունենալու ԵՏՄ-ին վերջնական ինտեգրվելուց հետո:

Գովելի է, որ հայկական կողմը հասել է նրան, որ կա այդ արտոնյալ դրույքաչափերի ցուցակը, սակայն ժամանակն է, որ ԵՏՄ հիմնադիրներ անդամների մոտ բարձրաձայնվի նաև երկարաժամկետում ի հայտ եկող ռիսկերի մասին: Ի վերջո մենք ԵՏՄ-ի ամենափոքր, ընդհանուր սահման չունեցող և շրջափակման մեջ գտնվող միակ անդամն ենք լինելու և նպատակահարմար է, որ արտոնությունները շարունակվեն ոչ թե 5-6 տարի, այլ այնքան ժամանակ մինչև տնտեսությունը ի վիճակի կլինի անցնցում կրել ինտեգրացիոն կառույցի պարտավորությունները և օգտվել առավելություններից»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԿեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռինՊԵԿ նախագահը շրջայց է կատարել ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներումՏավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքՊուշկինի փողոցում հրդեհ է բռնկվելԱնապատ հիշեցնող տեսարաններ Ֆրանսիայում․ Լուարը ցամաքում է Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին.«Ապտակ» գործողությունՀայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին«Татнефть»-ը մեկնաբանել է բենզալցակայաններում գների բարձրացման մասին տեղեկություններըԳետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվելՀՀ նախկին վարչապետը Հայաստանի դերը Ռուսաստանի համար համեմատել է Հորմուզի նեղուցի հետԱգաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակներըՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՀպարտ եմ, որ իմ հոր անունը շատերի համար միայն անուն չէ, այլ ձեռք մեկնած օգնություն․ Էմմա ԾառուկյանԱՄՆ-ը պետք է վերադառնա Իրանի հետ ստորագրված հուշագրի կատարմանըԿատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. ReutersԲուդանովը հայտարարել է, որ ուկրաինացիները «Աստծո ընտրյալ ժողովուրդն» ենՍասուն Միքայելյանը վերցնելու է պատգամավորի մանդատը․ ով կզբաղեցնի ԵԿՄ նախագահի պաշտոնըՍաակաշվիլի. Պուտինը կարող է օկուպացնել Վրաստանն ու Հայաստանը Ուկրաինայում պարտություն կրելու դեպքումՓալմ Բիչի միջազգային օդանավակայանը կվերանվանվի Թրամփի պատվինԳիտնականները բացահայտել են ամենօրյա նախաճաշի անսպասելի օգտակար ազդեցությունըBloomberg. ԵՄ-ն թույլ կտա Ուկրաինային բրիտանական զենք գնել եվրոպական փողերովԽնամքի հաստատությունների նկատմամբ վերահսկողությունը կուժեղանա․ ներկայացվել է նոր կարգավորման նախագիծՎանդալիզմ Ստամբուլի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատան տարածքումԿինը մղձավանջային երազից հետո ստուգվել է և իմացել, որ քաղցկեղ ունիԵՄ-ն ցանկանում է թույլատրել Ուկրաինային բրիտանական զենք գնել վարկային միջոցներովԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը․ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունԱՄՆ Կոնգրեսում կկայանա Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ կոնֆերանսCNN Türk. Էրդողանը կարող է հայտարարել Թուրքիայի կողմից S-400-ների վերավաճառքի մասինԿիրկորովը պատմել է Պուգաչովայի հետ կապված «մարգարեական» երազների մասինՀրաժարվել եմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի մանդատից. Դավիթ ԱռուշանյանՔաղաքապետի խոսնակն արձագանքել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ քննադատություններին12 հազար տարվա գտածոն կարող է փոխել Հեռավոր Արևելքի պատմությունըԿրասնոդարի օդանավակայանում վերացվել են թռիչքների սահմանափակումներըՁերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Նոր կալանավորում եվ ռեպրեսիաներ.Թուրքիան S-400 համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին (տեսանյութ) Բալթյան երկրները և Լեհաստանը կգերազանցեն ԱՄՆ-ին ՀՆԱ-ի մեջ ռազմական ծախսերի առումովԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան պրոպան գազ և պարարտանյութ կմատակարարվենԿադրեր Գորիս մտած գայլերի ոհմակից (տեսանյութ) Վլադիվոստոկում հղի կինը ողջ է մնացել յոթերորդ հարկից ընկնելուց հետո Էնթոնի Հոփքինսը թողարկել է իր դեբյուտային սինգլը 88 տարեկանումԴատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք Միջնորդները փորձում են կանխել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրումըՔոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50,000 դրամ կրթաթոշակ. ԿԳՄՍ փոխնախարար Կասեցվել է «Մարտին Սթար» ապրանքանիշի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Առողջության ապահովագրության համար հատկացվող 97 միլիարդ դրամ՝ կես տարում. ՀՀ ԿառավարությունՌուսաստանը կշարունակի շփումները Թուրքիայի հետ՝ S-400-ի ճակատագրի վերաբերյալԱշոտյանի գործը միջազգային ուշադրության տակ է, հուսանք՝ անազատությունը երկար չի տևի. Մելիքյան (տեսանյութ) Ես ավելի շատ շանսեր ունեմ Անգլիայի թագուհին լինելու ինչ-որ իրավիճակներում, քան Աշոտյանի գործի մեջ կա որևէ իրավական հետք. Զոհրաբյան ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Ամենադիտված