Ըստ Forbes–ի՝ Պուտինը երկրորդն է
Աշխարհ
Forbes–ի տարեկան վարկանիշային աղուսյակի՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում։
Մեկ տարի առաջ նա եղել է չորրորդ հորիզոնականում։ Անցյալ տարվա վարկանիշային ցուցակը գլխավորել է Չինաստանի նախագահ Հու Ձինթաոն, ով այս տարի զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, ինչը, ըստ Forbes ամսագրի, պայմանավորված է նրա՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնից հրաժարվելով։ Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց այս տարվա ցանկը գլխավորում է ԱՄՆ–ի նախագահ Բարաք Օբաման, ով անցյալ տարի զբաղեցրել է երկրորդ տեղը: Վարկանիշային ցուցակի առաջին տասնյակում են հայտնվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բին Աբդուլ-Ազիզը, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը, ԱՄՆ-ի Դաշնային պահուստային ֆոնդի նախագահ Բեն Բերնանկեն, Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Forbes–ի վարկանիշային ցանկում զբաղեցնում է 59-րդ տեղը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ