Սա՞ ենք ուզում (տեսանյութ)
Բլոգոսֆերա
Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ուշադիր նայեք այս հոլովակը, ուշադիր լսեք երգի բառերը: Ռուսները կոտորում են ռուսներին... Ատելության կոչերը Ռուսաստանին ներքաշեցին եղբայրասպան պատերազմի մեջ: Արյունը հոսում է երգի մեջ:
Երգի մեջ թոռը հարցնում է պապուն՝
Дед, а за что воевали,
Что не сиделось в хатах?
Պապը պատասխանում է՝
Эти чтоб не было бедных,
Те чтоб не стало богатых.
Այսինքն անիմաստ էին պատերազմում, քանի որ միմյանց կոտորող երկու կողմն էլ մեծ հաշվով նույն բանն է ուզում:
Եթե ռուսը փոխենք հայով, ավելի պարզ կպատկերացնենք այն ուղին, որով մեզ տանում է ատելությունը: Մի քանի քաղաքական տեխնոլոգների հնարած սիրուն, պուպուշ ու առաջին հայացքից ազնիվ նպատակներով, իսկ իրականում եղբորը եղբոր դեմ հանելով պաշտոններ ձեռքբերելու, կարգախոսները արյունով են սնվում: Ատելության կոչերը, անկախ հիմնավորումներից հանգեցնում են եղբայրասպան արյունահեղության: Հիմա ուշադիր նայենք հոլովակը ու ինքներս մեզ հարց տանք, սա՞ ենք ուզում:
Մի օր մեր թոռն էլ է մեզ հարցնելու, ինչո՞ւ էին հայերը կոտորում իրար:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը