Արաբական լիգայի գագաթնաժողովի անցկացման ժամանակ Բաղդադի օդային տարածքը փակ է լինելու
Մերձավոր Արևելք
Իրաքի իշխանությունները մի քանի օրով որոշել են փակել Բաղդադի օդային տարածքը։ Այս որոշումն ուժի մեջ կլինի Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) հերթական, 23-րդ գագաթնաժողովի անցկացման ժամանակ։ Բաղդադի միջազգային օդանավակայանը փակ կլինի մարտի 26-ից մինչև գագաթնաժողովի շրջանակներում տարվող աշխատանքների ավարտը՝ բացառության կարգով ընդունելով միայն պաշտոնական պատվիրակություններ տեղափոխող օդանավերի։ ԱՊԼ գագաթնաժողովի անցկացման վերջին պատրաստությունները կավարտվեն մարտի 15-ին։
Արաբական պետությունների ղեկավարները կհանդիպեն նախագահական պալատում՝ Բաղդադի այսպես կոչված «կանաչ գոտում», որտեղ են գտնվում նաև պետական նախարարություններն ու արտասահմանյան ներկայացուցչությունների մեծամասնությունը։
ԱՊԼ գագաթնաժողովը Բաղդադում կանցկացվի մարտի 29-ին՝ անվտանգության ապահովման խստացված միջոցառումների պայմաններում։ Բաղդադի մի շարք թաղամասեր ամբողջովին փակ կլինեն երթևեկության համար, ինչպես նաև քաղաքում կտեղակայվեն լրացուցիչ ոստիկանական և զինվորական անցակետեր։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)