Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասին Պուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնի Վրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախման Գերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո «ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք ՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրել ՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում են Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը 

ԱԺ փոխնախագահը հանդիպեց ուսանողների հետ

Հասարակություն

Մարտի 13-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Երեւանի պետական համալսարանի եւ Երեւանի Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողների հետ: Պարոն Շարմազանովի եւ համալսարանականների միջեւ ծավալվեց անկեղծ ու անմիջական երկխոսություն: Ուսանողներին հետաքրքրում էին ինչպես երկրում տիրող ներքաղաքական իրավիճակն ու նախընտրական զարգացումները, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձությունները:

Համալսարանականները Էդուարդ Շարմազանովին խնդրեցին իր մոտեցումները ներկայացնել Հայաստանի եւ մերձբալթյան երկրների միջեւ փոխգործակցության ընթացիկ եւ հեռանկարային զարգացումների, ինչպես նաեւ հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշեց, որ Հայաստանը հստակ քաղաքականություն է իրականացնում եվրաինտեգրման խորացման ուղղությամբ' օրենսդրությունը համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Այս համատեքստում նա կարեւորեց առաջիկա խորհրդարանական ընտրությունները եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են իրականացնելու ժողովրդավարական ընտրություններ: ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց մերձբալթյան երկրների հետ Հայաստանի հարաբերությունները: Նա տեղեկացրեց, որ վերջերս Լիտվա կատարած այցի ժամանակ լիտվացի իր գործընկերները վստահեցրել են, որ եվրաինտեգրման ճանապարհին ակտիվորեն կաջակցեն Հայաստանին: ԱԺ փոխնախագահի գնահատմամբ' այս ոլորտում լիտվական փորձը ուսանելի կարող է լինել հայկական կողմի համար:

Էդուարդ Շարմազանովը կարեւորեց նաեւ հայ-վրացական հարաբերությունները, որոնք պատմականորեն բարեկամական են եղել: ԱԺ փոխնախագահը Վրաստանի հետ հարաբերությունները կարեւորեց նաեւ ստրատեգիական առումով: Հայաստանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ է, եւ չնայած հայ-թուրքական սահմանը բացելու միջազգային հանրության կոչերին՝ Թուրքիան շարունակում է շրջափակման իր քաղաքականությունը: Քաղաքական այս իրավիճակում Վրաստանը մնում է մեր երկիրը արտաքին աշխարհի հետ կապող կարեւորագույն օղակներից մեկը:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե արդյոք իշխանություններն ընդդիմադիր գործիչների քննադատությունները հաշվի են առնում, ԱԺ նախագահի տեղակալը պատասխանեց, որ բազմաթիվ են դեպքերը, երբ ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչները համագործակցում են օրենքների նախագծերի մշակման հարցում: Նա նշեց, որ միջազգային դիվանագիտական կառույցներում եւս իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները համագործակցում են ի շահ մեր պետության: «Միշտ չէ, որ ընդդիմությունը սխալ է, եւ միշտ չէ, որ իշխանությունը ճիշտ է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Երեւանի պետական համալսարանի ուսանող Էրիկ Ստեփանյանին մտահոգում էր Իրանի շուրջը ստեղծված լարվածությունը եւ հետաքրքրում այն հարցը, թե պատերազմական գործողությունների դեպքում Հայաստանի համար ինչ վտանգներ կլինեն: Պարոն Շարմազանովի կարծիքով՝ Իրանում, ինչպես նաեւ Սիրիայում իրավիճակի ապակայունացումը Հայաստանում հումանիտար ճգնաժամի պատճառ կդառնա: Նա համոզված է, որ պատերազմը ցավալի հետեւանքներ կունենա մեր երկրի համար, քանի որ Իրանը եզակի ճանապարհ է Հայաստանի համար: «Մենք կողմ ենք Իրանի խնդրի խաղաղ լուծմանը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Պարոն Շարմազանովը ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաեւ կրթական բարեփոխումներին՝ ընդգծելով, որ կրթությունը զգայուն ոլորտ է, եւ այստեղ յուրաքանչյուր փոփոխություն պետք է զգույշ կատարել: «Ես կարծում եմ, որ պետք է դյուրացնել ընդունելությունը եւ դժվարացնել բուհը ավարտելը, որպեսզի, իրոք, ավարտեն լավագույն մասնագետները»,- նշեց նա:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին հայկական կողմի չմասնակցելու, ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման, Երեւանի մաքրության, արտագաղթը կասեցնելու խնդիրներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպքՊՎԾ-ն գնումների գործընթացներում 3,2 մլրդ դրամի ընթացակարգերում խախտումներ է արձանագրելՀՀ-ում պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման լայնածավալ աշխատանքները շարունակվում ենՓաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանըՀոկտեմբերի 10-ից Անաստաս Միկոյան 2/1 հասցեի հարակից հատվածում կգործի հետիոտնային կանչով լուսացույցՄիրզոյանն ու Ֆիդանը հեռախոսազրույցով քննարկել են հայ-թուրքական հարաբերություններըՍամվել Կարապետյան․ «Արցախը շարադրություններով ու փոխադրություններով հանձնեցին, հիմա էլ թեման լինելու է՝ ինչպես կործանել Հայաստանը»Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 13-ամյա երեխան հայտնել է՝ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ում իրեն ծեծել ենՍամվել Կարապետյան․ Եկեղեցին և հայ ժողովուրդը արժանի հակահարված կտան Եկեղեցու հարցով հանձնաժողովի ստեղծմանըՊուտինը կոչ է արել Կասպից ծովի երկրների համատեղ ջանքերով փրկել տարածաշրջանի էկոհամակարգըԱՊՀ առաջնորդները հայտարարություն են ընդունել՝ շեշտելով պատմական հիշողության պահպանման կարևորությունըԲացահայտվել է տեղադրելու միջոցով թմրանյութի իրացման դեպք․ երկու օտարերկրացի կալանավորվել էiPhone 18 Pro-ի պահանջարկը նվազել է․ Apple-ը կրճատում է արտադրությունըՍամվել Կարապետյանը խոստացել է աջակցել ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին Նախիջևանից ապաստանի խնդրանք, Բաքվի դեմ ԱՄՆ-ի կոչն ու Մոսկվայի ահազանգըԱրթուր Հակոբյանը ցմահ զրկվել է ԱՄՆ մարմնամարզության հավաքականում մարզչի պաշտոնիցԳագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակ է սահմանվել«Նա մեզնից ոչ մի տեղ չի փախչի»․ Լուկաշենկոն՝ Փաշինյանի մասինՀայաստանն ու Նորվեգիան քննարկել են երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 9-ինՎերաքննիչը մերժել է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունըՊուտինը թփթփացնում է Փաշինյանի մեջքին, հութիները հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի օդանավակայանըՎարդաձորում աշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանքԻրանի նախագահն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբՆԱՏՕ-ն Իտալիայում առանց զինամթերքի միջուկային զսպման զորավարժություններ կանցկացնիԻսակովի պողոտայում բախվել են «Hyundai Elantra»-ն, «Nissan Rogue»-ը և «Mercedes Sprinter»-ըԱլմաթիի հռչակագրից այնպես էր խոսում, կարծես Ամերիկա հայտնաբերած լիներ. Շարմազանով Վեհափառի եղբայրը և եղբորորդին մեղավոր են ճանաչվել. ՌԴ-ն պատրաստ է Իրանին օգնել․ ՊուտինՀայր Ասողիկ․ Վեհափառի՝ վարչապետին ուղղված հորդորը նպատակ ուներ կանխել հասարակական ցնցումներն ու հնարավոր բախումներըԵկեղեցու վերաբերյալ քննիչ հանձնաժողովը կղեկավարի Արման Եղոյանը․ կազմը միայն ՔՊ-ականներից էԱրթիկում մանկապարտեզի շենքի օտարման աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամՀԱՐՑՈՒՄ․ Շաքիի միջադեպը՝ սահմանապահների անպատասխանատվության հետևա՞նք․ ինչ են ասում քաղաքացիներըTRIPP նախագծի իրականացումը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր երկրներին. Փաշինյան27-ամյա կինը պատահաբար ասեղ է կուլ տվել․ ամիսներ անց այն հայտնաբերվել է բրոնխումԻրանը մտադիր չէ հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից՝ չնայած նրա հարձակումներին. Փեզեշքիան Փաշինյանը պարգևատրել է Ծառուկյանի գործը քննած վարչության պետին․ ԱԱԾ-ում ուրախ ենՀայաստանի պատմության թանգարանում Հայաստանը ներկայացվել է որպես «Արևելյան Անատոլիա». Արմեն ԱյվազյանԵվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել
Ամենադիտված