Թուրքիայում հարձակվել են իշխող կուսակցության շենքի վրա
Թուրքիա
Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Սուր քաղաքում անհայտ անձինք հարձակվել են քաղաքապետարանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքերի վրա:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Հարձակվողները շինությունների մոտ հերթապահող ոստիկանության վրա մոլոտովյան կոկտեյլներ և ձայնային ռումբեր են նետել: Ոստիկանությունն օդ է կրակել սադրիչներին զսպելու նպատակով: Հարձակվողների փախչելուց հետո տարածքում զգալի քանակությամբ ինքնաշեն պայթուցիկներ են հայտնաբերվել:
Կատարվածի առնչությամբ սկսվել է հետաքննություն: Թուրք իրավապահ մարմիններն աշխատանքներ են տանում հարձակումն իրականացրած մարդկանց հայտնաբերելու նպատակով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)